Գլխավոր » Տուրեր » Արտագնա տուրեր » Անդրկովկասի մարգարիտները
- Պրոֆեսիոնալ թիմ
- Անհատականացում
- Ինտերակտիվ
Շրջագայության երթուղի
Այս տուրը ձեզ բացառիկ հնարավորություն կտա՝ յոթ օրում տեսնելու միանգամից երկու երկիր՝ Անդրկովկասի երկու մարգարիտները՝ Հայաստանն ու Վրաստանը։ Տուրի ծրագիրը բազմազան է և բազմաբնույթ: Տպավորությունների և զգացողությունների տեղատարափը երաշխավորված է:
Տուրն իր մեջ ներառում է Հայաստանի և Վրաստանի գեղատեսիլ բնությունը՝ լեռներ, հովիտներ, լեռնանցքներ, գետեր և լճեր: Ձեզ հաճելիորեն կզարմացնեն երկրների ճարտարապետական հուշարձանները՝ հնագույն, ասկետիկ, և միևնույն ժամանակ, գողտրիկ եկեղեցիներ, վանքեր, հնագույն քարանձավային քաղաքներ և նույնիսկ հեթանոսական տաճար: Ուղևորության ընթացքում զբոսաշրջիկներին սպասում են էքսկուրսիաներ դեպի Անդրկովկասի երկու գեղեցիկ մայրաքաղաքներ՝ Երևան և Թբիլիսի, որոնց քաղաքային ճարտարապետությունն ու հարմարավետությունը կգրավեն նույնիսկ շատ ճանապարհորդող զբոսաշրջիկի սիրտը:
Իհարկե, ոչ մի ուղևորություն դեպի հյուրընկալ Վրաստան և Հայաստան ամբողջական չէր լինի առանց հայտնի հյուրասիրության և համեղ խոհանոցի, գինու և կոնյակի:
Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանման և մեկնելու ժամից, ինչպես նաև շաբաթվա օրերից։
Օր 1
Ժամանում Երևան։ Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։
Երևանի կոնյակի գործարան – շրջայց Երևանի տեսարժան վայրերով
Գիշերակաց հյուրանոցում:
Օր 2
Երևան – Գառնի – Գեղարդ – Զվարթնոց – Էջմիածին – Երևան
Վերադարձ Երևան։ Ազատ երեկո քաղաքում. Գիշերակաց հյուրանոցում:
Օր 3
Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – Թռչունների քարանձավ – Արենի գյուղ – Երևան
Վերադարձ Երևան։ Գիշերակաց հյուրանոցում:
Օր 4
Երևան – Մատենադարան – Սևանավանք – Սանահին – Հաղպատ
Տեղավորում Հաղպատ գյուղի հյուրատանը: Գիշերակաց:
Օր 5
Մեկնում Հաղպատից: Վրաց-հայկական սահմանի հատում Բագրատաշենում:
Թբիլիսի – Մցխեթա – Ջվարի – շրջայց Թբիլիսիի տեսարժան վայրերով
Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում։
Օր 6
Թբիլիսի – Բոդբե – Սիղնաղի – Կվարելի – Գրեմի – Թբիլիսի
Վերադարձ Թբիլիսի։ Գիշերակաց հյուրանոցում:
Օր 7
Թբիլիսի – Գորի – Ուպլիսցիխե – Թբիլիսի – Թբիլիսի օդանավակայան
Տեղափոխում Թբիլիսիի օդանավակայան։ Մեկնում:
Մասնակիցներ
11 մեծահասակ/ 11 երեխա
Տևողություն
7 օր/ 6 գիշեր
Գիդի լեզու
English, Русский, Հայերեն
Կարևորագույն դրվագներ
Երևան, Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Էջմիածին, Խոր Վիրապ, Նորավանկ, Սևանավանկ, Սանահին, Թբիլիսի, Մցխեթա, Ջվարի, Բոդբե, Սիղնաղի, Կվարելի, Գրեմի, Գորի
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Անվճար չեղարկում
մինչև 24 ժամ առաջ
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:
- +374 10 540 465
- info@saravoyage.am
- ք. Երևան, Տիգրան Մեծի 18/20