- Պրոֆեսիոնալ թիմ
- Անհատականացում
- Ինտերակտիվ
Jaz Mirabel Beach
Հյուրանոցը գտնվում է Նաբքում՝ խաղաղ ու հանգիստ վայրում։ Հյուրանոցի հյուրերի տրամադրության տակ են 6 լողավազան, ջրաշխարհ, հրաշալի ՍՊԱ սրահը, նրանք նաև կարող են օգտվել ամենօրյա տրանսֆերից մինչև Նաամա Բեյ։ Սենյակները ձևավորված են նուրբ գույներով, ունեն լավ, բնական լուսավորություն և օդորակիչ։ Հարմարությունների թվում է Աքաբայի ծովածոցի կամ լողավազանի տեսարանով պատշգամբը։
ՍՊԱ կենտրոնում հյուրերին առաջարկվում են տարբեր կազդուրիչ և վերականգնողական պրոցեդուրաներ, դրանց թվում մերսում, ավազով հատուկ պրոցեդուրաներ և կոսմետիկ ծառայություններ՝ հավելավճարով։ Լրացուցիչ վճարով կարելի է օգտվել նաև ջրային մարզաձևերի համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներին, օրինակ վինդսերֆինգով, ջրասուզակությամբ՝ դայվինգով և սուզալողով՝ սնորքելինգով զբաղվելու համար։ Հյուրերը կարող են օգտվել նաև դայակի վճարովի ծառայությունից։ Jaz Mirabel Beach-ում կան թենիսի կորտ և առևտրի կենտրոն։ Ռեստորաններում աշխատում են և ըստ ճաշացանկի, և շվեդական ոճով, մատուցվում են կերակուրներ ինչպես տեղական, այնպես էլ տարբեր երկրների խոհանոցներին բնորոշ։ Լողափի բարերում կարելի է պատվիրել խորտիկներ, ըմպելիքներ և պաղպաղակ։ Հյուրերը կարող են հանգստանալ նաև լողավազանի բարում։ Shurouk բարը ներառված է All inclusive համակարգում, այնտեղ սպասարկում են չափահաս կենվորներին, որոնց առաջարկում են խմիչքների մեծ տեսականի։ Նախապես պատվիրելու դեպքում հյուրերը կարող են օգտվել նաև հյուրանոցի տարածքում առկա անվճար կայանատեղիից։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայնից Jaz Mirabel Beach-ը ընդամենը 10 րոպե հեռավորության վրա է։
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում և բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով:
Մասնակիցներ
11 մեծահասակ/ 11 երեխա
Տևողություն
7 օր / 6 գիշեր
Գիդի լեզու
English, Русский, Հայերեն
Կարեվորագույն դրվագներ
1-ին գիծ, Բացoթյա լողավազան, Տաքացվող լողավազան, Մանկական լողավազան, Մարզասրահ, Երեխաների խաղասենյակ, Անիմացիա, Մուտք դեպի ծով` ավազային / կորալային (մուտքը նավակամրջով), Սնունդ` All Inclusive, Wi-Fi ինտերնետ (սպասասրահ)
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Չեղարկում
մինչև 24 օր
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:
- +374 10 540 465
- info@saravoyage.am
- ք. Երևան, Տիգրան Մեծի 18/20