Մեծ շրջագայություն Եվրոպայով

12 օր

11 գիշեր

Շրջագայության երթուղի

Օր 1:

Ժամանում Միլան: Օդանավակայանում ձեզ կդիմավորի ընկերության ներկայացուցիչը: Տրանսֆեր և տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2:

Նախաճաշ հյուրանոցում: Միլանի քաղաքային շրջայց ռուսախոս գիդի ուղեկցությամբ, որը ներառում է քաղաքի կենտրոնական մասի ուսումնասիրություն, միջնադարյան Սֆորցա ամրոցի այցելություն, Դանթեի կենտրոնական փողոցով քայլարշավ, ինչպես նաև մենք արտաքինից կտեսնենք գոթական արվեստի գլուխգործոցը՝ Դուոմոյի տաճարը, անցնելու ենք աշխարհի հայտնի Վիկտոր Էմանուել II առևտրային պատկերասրահով, իսկ էքսկուրսիան ավարտելու ենք լեգենդար օպերային թատրոնի՝ Լա Սկալայի դիմաց, որը համարվում է համաշխարհային դասական երաժշտության կենտրոն: Ազատ ժամանակ: Վերադարձ հյուրանոց: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 3:

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ստրասբուրգ: «Միավորված Եվրոպայի մայրաքաղաքը»՝ հիասքանչ գեղեցիկ և հրաշալի պահպանված հին քաղաք: Ստրասբուրգի պատմական կենտրոնը գտնվում է կղզու վրա, որն էլ ձևավորվել է Իլ գետից: Ճանապարհին, ըստ ցանկության, կազմակերպվում է Շվեյցարական Լուցեռն քաղաքի այցելություն*:Տեղափոխում հյուրանոց Ստրասբուրգում: Ազատ ժամանակ քաղաքում: Գիշերակաց հյուրանոցում: գործարան: Ազատ ժամանակ, ըստ ցանկության էքսկուրսիա Նոտր Դամում և Լատինական թաղամասում: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 4:

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Փարիզ: Ավտոբուսով քաղաքային շրջայց, որի ընթացքում դուք կկարողանաք հիանալ Լուվրի թանգարանով, Բաստիլի հրապարակով, Օպերայով, Փարիզի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցով և այլ տեսարժան վայրերով: Այցելություն Ֆրագոնարի պարֆյումերային գործարան: Ազատ ժամանակ, ըստ ցանկության, ֆակուլտատիվ էքսկուրսիա՝ Նոտր Դամ և Լատինական թաղամաս՝ որտեղ մենամարտել են թագավորական հրացանակիրները: Մենք կտեսնենք հայտնի Սորբոն համալսարանը, Կլյոնի թանգարանը, Լյուքսեմբուրգի պարտեզը, որտեղ կան շատրվաններ և սպիտակ մարմարե արձաններ, Մարիա Մեդիչի պալատը, Պանթեոնը:Տեղափոխում հյուրանոց: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 5:

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր: Ցանկության դեպքում օրվա առաջին կեսին կամայական էքսկուրսիաներ դեպի Վերսալ և Մոնմարտր՝ Փարիզի ամենաբարձր կետը։ Մենք կտեսնենք ձյունաճերմակ Սակրե Կեր սպիտակ տաճարը,պատի միջով անցնող մարդուն, սիրո պատը, Դալիդայի տունը, հողմաղացները, հայտնի կաբարե Մուլեն Ռուժը։ Ստեղծագործական բոհեման հաճախ էր նստում տեղական սրճարաններում։ Այստեղ պահպանվել են նրանց անուններով ցուցանակներ՝ Մոնե, Ռենուար: Օրվա երկրորդ կեսին առաջարկվում է ընտրովի նավարկություն Սենով և երեկոյան շոու Մուլեն Ռուժ կաբարեում: Վերադարձ հյուրանոց: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 6:

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Բրյուսել: Հյուսիսային Բելգիայի մայրաքաղաքի՝ ոտքով շրջայցի ընթացքում դուք կտեսնեք Բրյուսելի ռատուշան և գիլդիայի տներ Գրան Պլասում՝ Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկում, Սաբլոն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և այլ տեսարժան վայրեր: Տեղավորում Ամստերդամի մերձակայքում գտնվող հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 7:

Նախաճաշ հյուրանոցում: Զբոսանք Ամստերդամով: Ընտրովի էքսկուրսիա դեպի Հաագա: Հաագան հոլանդական կառավարության, պառլամենտի և թագավորական ընտանիքի նստավայրն է: Այն հաճախ անվանում են «աշխարհի դատական մայրաքաղաք», քանի որ այստեղ գտնվում են միջազգային դատարանները: Կտեսնեք Աշխարհի պալատը՝ Հաագայի ամենալուսանկարահանվող շենքերից մեկը, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը: Բիննենհոֆ՝ Նիդեռլանդների պառլամենտի նստավայր, որն գտնվում է գեղատեսիլ լճի մոտ: Դվորզը գտնվում է հին որսորդական ամրոցի տեղում, որտեղից սկսվել է քաղաքի պատմությունը: Վերադարձ հյուրանոց: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 8:

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ հյուրանոցում կամ ընտրովի էքսկուրսիա դեպի Վոլենդամ և Զանսե Սխանս քաղաքներ: Հինգ ջրաղացները զարդարում են Զանի ափերը: Նրանք հիշեցնում են այն ժամանակները, երբ Զանի արտադրողականությունը կախված էր քամու ուժից: Զանսե Սխանսը՝ բաց երկնքի տակ էթնոգրաֆիական թանգարան, որտեղ գյուղացիները ապրում են, պահելով հին ավանդույթները՝ կրելով գեղեցիկ ժողովրդական հագուստներ։ Տեղափոխություն Ֆրանկֆուրտ։ Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 9:

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Մյունխեն: Խմբի ուղեկցորդի հետ շրջայց պատմական կենտրոնով: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 10:

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ֆյուսեն: Ազատ ժամանակ քաղաքում: Ընտրովի էքսկուրսիա Նոյշվանշտայն ամրոց: Ամրոցը, կարծես ոսկորից փորագրված լինի: Սա մարդու կողմից երբևէ կառուցված ամենաարտասովոր շենքերից մեկն է: Ամրոցը հայտնի է ոչ միայն իր պատմությամբ, այլ նաև նրանով, որ դարձել է քնած գեղեցկուհու ամրոցի նախատիպը Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմում: Վերադառնալով Վերոնա՝ հնարավոր է ընտրովի այցելություն Ավստրիայի Ինսբրուկ քաղաքը: Տեղափոխում Վերոնա: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 11:

Նախաճաշ հյուրանոցում: Ընտրովի էքսկուրսիա Վենետիկ՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Մենք կանցնենք Ջուդեկա ջրանցքով, կտեսնենք Մարդկության մեղքերը ներում տվող Հիսուսի եկեղեցին։Վերջապես կտեսնենք Սուրբ Մարկոսի հրապարակը՝ հրաշալի տեսարաններով: Այնուհետև կտեսնենք Դոժերի պալատը և Ռիալտոյի կամուրջը, Սան Մարկոյի զանգակատունը և Բազիլիկան, Սուրբ Գեորգիոս կղզին, Սուրբ Հելենայի և Սուրբ Անդրեաս կղզիները, Լիդո դի Վենետիկ կղզին, որտեղ անցկացվում են տարեկան կինոփառատոներ, Սուրբ Ղազար կղզի և Վենետիկի լագունի ամենավախեցնող կղզին՝ Պովելյա: Ընտրովի էքսկուրսիա դեպի Սուրբ Մարկոսի տաճար: Տեղափոխում Միլան՝ ավտոբուսով կամ գնացքով: Գիշերակաց  հյուրանոցում:

Օր 12: Միլան 

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

Տուրի արժեքը մեկ անձի համար՝ երկտեղանի համարում՝ 1030€՝ համարժեք հայկական դրամ:

Ծրագրի մեջ ներառված է.

  • Կացություն 3* հյուրանոցում՝  ներառած նախաճաշը
  •  Տրանսֆեր օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան (բոլոր թռիչքների համար Մալպենցա օդանավակայանում)
  • Տրանսպորտային սպասարկում ծրագրի շրջանակներում՝ ռուսախոս ուղեկցորդի  ուղեկցությամբ
  • Էքսկուրսիաներ դեպի  Փարիզ, Բրյուսել, Ամստերդամ, Միլան՝   ռուսախոս էքսկուրսավարի  ուղեկցությամբ 
  • Քայլարշավներ խմբի ուղեկցորդի հետ՝ Ֆրանկֆուրտ, Մյունխեն:

    Պարտադիր վճարվող գումարներ՝

  • Ականջակալներ ամբողջ շրջագայության ընթացքում՝ 20 եվրո
  • Փոքր նավով ուղևորություն Ամստերդամի ջրանցքներով՝ 15 եվրո
  • Վենետիկում՝ Ջուդեկա ջրանցքով  և Բարձրագույն ջրանցքով վերադարձ՝ 30 եվրո
  • Հյուրանոցներում հարկ՝ մինչև 5 եվրո մեկ անձի համար մեկ գիշերվա համար
  • Ամստերդամ քաղաքի մուտքի հարկ՝ սկսած 1.5 եվրոյից մեկ անձի համար
  • Ընտրովի էքսկուրսիաներ
  • Թանգարանների մուտքավճարներ 

  • Լա Սկալա թատրոն-թանգարան՝ 30 եվրո (մուտքի տոմսը ներառված է գնի մեջ)
  • Ամբրոզիանա պինակոթեկա՝ 30 եվրո
  • Մաջորե լիճ այցելություն՝ 55 եվրո (նավակը ներառված է գնի մեջ)
  • Մուտք Դղյակ և բուսաբանական այգի՝ 22 եվրո (Իզոլա Բելլա)
  • Լուցերն այցելություն՝ 10 եվրո
  • Էքսկուրսիա Ստրասբուրգում՝ 10 եվրո
  • Էքսկուրսիա Նոտր Դամ և Լատինական թաղամաս՝ 35 եվրո
  • Էքսկուրսիա Մոնմարտր՝ 35 եվրո
  • Էքսկուրսիա Վերսալ՝ 55 եվրո + 21 եվրո մուտքի տոմս
  •  Նավով զբոսանք՝ Փարիզի Սենա գետով ՝ 15 եվրո
  • Էքսկուրսիա Հաագայում՝ 40 եվրո
  • Էքսկուրսիա Վոլենդամ + Զանսե Սխանսում ՝ 65 եվրո
  • Էքսկուրսիա Նոյշվանշտայն դղյակում ՝ 55 եվրո + մուտքի տոմս 19 եվրո
  • Ինսբրուքի այցելություն՝ 10 եվրո
  • Էքսկուրսիա Վենետիկում՝ 60 եվրո
  • Սուրբ Մարկոսի տաճարում՝ 16 եվրո
  • Վենետիկի լեգենդներ և առասպելներ ՝ 25 եվրո

Մասնակիցներ

40 անձ

Տևողություն

12 օր / 11 գիշեր

Գիդի լեզու

Ռուսերեն

Կարևորագույն դրվագներ

Իտալիա - Ֆրանսիա - Բելգիա - Հոլանդիա – Գերմանիա -Միլան - Ստրասբուրգ - Փարիզ - Բրյուսել - Ամստերդամ - Մայնի Ֆրանկֆուրտ - Մյունխեն - Վերոնա - Միլան

ԱՄՐԱԳՐՈՒՄ

Չեղարկում

մինչև 24 օր

Ունե՞ք հարցեր

Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:

Սա գրավի՞չ է: Ամրագրե՛ք ձեր տուրը այսօր:

Այլ տուրեր