ՄԵԿՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Պրոֆեսիոնալ թիմ
- Անհատականացում
- Ինտերակտիվ
ՍԱՆԱՀԻՆ - ՀԱՂՊԱՏ -ՕՁՈՒՆ - ԶԱՐՆԻ-ՊԱՐՆԻ
Միասին վայելենք Լոռվա հեքիաթային գեղեցկությունը
- ՍԱՆԱՀԻՆ
- ՀԱՂՊԱՏ
- ԶԱՐՆԻ-ՊԱՐՆԻ
- ՄԵՆՁ ԷՐ
- ՕՁՈՒՆ
Այս տուրի շրջանականերում այցելելու ենք չքնաղ Լոռվա մարզի ամենահայտնի վանական համալիրները:
Առաջին կանգառը կլինի Օձուն գյուղում, որտեղ կծանոթանանք 5-7-րդ դարերում կառուցված Օձունի տաճարին: Այնուհետև կայցելենք Հաղպատի վանք, որը Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկն է: Ճանապարհը կշարունակենք դեպի վեհաշուք Սանահին: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին է։
Այս երկու վանքերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Երթուղին ներառում է նաև այց «Մենձ Էր» և «Զարնի Պարնի» քարայրներ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Լոռվա ձորը:
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ
«Մենձ Էր» քարայրի մուտքավճարը՝ 1000դր,
«Զարնի Պարնի» քարայրի մուտքավճարը՝ 1000դր
Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 12-13 ժ․
ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ-ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ
Կոտայքի առեղծվածների հետքերով
- ԳԱՌՆԻ
- ԳԵՂԱՐԴ
- ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
- ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ
Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի պատմաճարտարապետական հուշարձաններից Գառնու տաճարը գտնվում է Կոտայքի մարզում: Այն հեթանոսական շրջանից պահպանված միակ կառույցն է Հայաստանում և նվիրված է Միհր աստծուն:
Նախքան տաճար հասնելը ճանապարհին կանգառ ենք ունենալու Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը: Այնուհետև կայցելենք Գեղարդավանք (Այրիվանք), որտեղ ըստ ավանդության XIII-րդ դարից պահվել է այն գեղարդը, որով խոցել են Քրիստոսին:
Տուրի շրջանակներում կայցելենք նաև Ազատ գետի կիրճ, որտեղ կտեսնենք բնության անձեռակերտ հրաշք Քարերի սիմֆոնիան: Բնական հուշարձանը, որը հայտնի է նաև «Բազալտե երգեհոն» անունով, նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով:
Տուրի շրջանակներում նաև կմասնակցենք լավաշի թխման արարողությանը:
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ
Գառնի տաճարի մուտքավճարը՝
- ՀՀ քաղաքացիների համար — 750 դր,
- օտարերկրացիների համար — 1.500 դրամ
Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 7-8 ժ․
ԷՋՄԻԱԾԻՆ-ԶՎԱՐԹՆՈՑ-ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Սուրբ քաղաքի ճանապարհով
- ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
- ՍԲ ԳԱՅԱՆԵ ԵԿ
- ՍԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿ
- ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐ
- ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Տուրի ընթացքում կայցելենք սուրբ քաղաք Էջմիածին: Սկզբում կայցելենք տպավորիչ ճարտարապետական կառույց Զվարթնոցի տաճար այնուհետև կուղևորվենք Էջմիածնի Մայր տաճար, որը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական շինություններից մեկը և կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։
Այնուհետև կծանոթանանք Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներին։ Վերջինս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Հաջորդ կանգառը կլինի Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված Սարդարապատ հուշահամալիր:
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ
Զվարթնոց տաճարի մուտքավճարը՝
- ՀՀ քաղաքացիների համար — 650 դր,
- օտարերկրացիների համար — 1.300 դրամ
Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 5-6ժ․
ԽՈՐ ՎԻՐԱՊ-ԱՐԵՆԻ-ՆՈՐԱՎԱՆՔ-ՋԵՐՄՈՒԿ
Միասի՜ն բացահայտենք ժայռապատ Վայոց ձորի գանձերը
- ԽՈՐ ՎԻՐԱՊ
- ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
- ՆՈՐԱՎԱՆՔ
- ՋԵՐՄՈՒԿ
- Պ. ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Խոր Վիրապ վանական համալիր, որտեղ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել էր քրիստոնեության քարոզչության համար: Այնուհետև կուղևորվենք դեպի Վայոց ձոր, կծանոթանանք հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող Նորավանքի պատմությանը և կհիանանք մեր լեռնաշխարհի չքնաղ բնապատկերներով: Պարույր Սևակի տուն-թանգարան այցն՝ ըստ ցանկության է: Ճանապարհը շարունակելով` կհասնենք առողջարաններով հարուստ Ջերմուկ քաղաք: Ջերմուկի հանքային ջրերի ցուցասրահում՝ գալերեայում, հնարավորություն կունենանք համտեսելու տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր: Քաղաքային տուրի շրջանակներում կայցելենք նաև Ջերմուկի հանրահայտ «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժ: Հետադարձին կունենանք կանգառ Արենի գինու գործարանում, որտեղ կհամտեսենք տարբեր տեսակի գինիներ:
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ
- Պարույր Սևակի տուն-թանգարանի մուտքավճարը — 500 դրամ
Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 11ժ․
ԳԱՌՆԻ - ԳԵՂԱՐԴ - ԾԱՂԿԱՁՈՐ – ՍԵՎԱՆ
Անմոռանալի երթուղին մեզ է սպասում
- ԳԱՌՆԻ
- ԳԵՂԱՐԴ
- ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
- ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
- ԾԱՂԿԱՁՈՐ
Մեկօրյա տուրի ընթացքում բացահայտելու ենք Հայաստանի միանգամից հինգ տեսարժան վայրեր: Առաջին կանգառը կլինի Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը: Այնուհետև կայցելենք Գառնի, որը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Ճանապարհը կշարունակենք դեպի Գեղարդի վանք, որտեղ շուրջ հինգ դար պահվել է այն գեղարդը, որով խոցել են Քրիստոսին: Մեր հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձոր քաղաքը: Կեչառիս վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո կուղևորվենք Սևանավանք: Սևանի թերակղզու վրա տեղեկայված վանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ
Գառնի տաճարի մուտքավճարը՝
- ՀՀ քաղաքացիների համար — 750 դր,
- օտարերկրացիների համար — 1.500 դրամ
Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 8-9 ժ․
ԼԱՍՏԻՎԵՐ + YELL EXTREME PARK
Տավուշյան դրախտի հետքերով
- ԼԱՍՏԻՎԵՐ
- YELL EXTREME PARK
Լաստիվերն աննման տեսարժան վայր է, որտեղ միահյուսված են հիասքանչ, հեքիաթային բնությունը և մարդու ձեռքի աշխատանքը: Խիտ անտառներով շրջապատված բազմադարյա քարանձավները, գեղատեսիլ ջրվեժը և ծառերի վրա կառուցված յուրօրինակ գեղեցիկ խրճիթներն ու տնակները քաղաքային աղմուկից կտրվելու լավագույն տարբերակներ են: Քայլարշավը սկսելու ենք Ենոքավան գյուղից. ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 6 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ: Մինչ Տավուշի մարզ հասնելը ճանապարհին կանգառ կունենանք Սևանավանքում: Yell Extreme Park-ում ցանկացողները կարող են ստանալ իրենց ադրենալինի չափաբաժինը` թռչելով ZipLine-ով: Մեծահասակների համար ZipLine-ով թռիչքն արժե 12.000 դրամ, մինչև 14տ. երեխաների համար՝ 9000դրամ:
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ
Լաստիվերի մուտքավճարը՝ 1000դր,
Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 11 ժ․
ՍԵՎԱՆ-ԴԻԼԻՋԱՆ-ՀԱՂԱՐԾԻՆ-ԳՈՇԱՎԱՆՔ-ՊԱՐԶ ԼԻՃ
Ամենասիրելի ուղղության բացահայտումներով
- ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
- ԴԻԼԻՋԱՆ
- ՀԱՂԱՐԾԻՆ
- ԳՈՇԱՎԱՆՔ
- ՊԱՐԶ ԼԻՃ
Ամենապահանջված ուղղություններից մեկը թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում Սևան, Դիլիջանն է: Մեր առաջին կանգառը կլինի Սևանավանքը, որին հասնելու համար պետք է բարձրանանք թերակղզուց սկսվող մի քանի տասնյակ աստիճաններով: Վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո, ցանկության դեպքում, կարող եք նավարկել Սևանա լճում, որն, ի դեպ, երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է: Շարունակելով ճանապարհը՝ կհասնենք Տավուշի մարզ, որտեղ կայցելենք 10-13-րդ դարերում կառուցված Գոշավանք և Հաղարծին վանական համալիրներ: Անտառապատ լեռներով շրջապատված այս երկու նշանավոր վանքերն անշուշտ կտպավորեն Ձեզ: Հաջորդ կանգառը կլինի Պարզ լիճը, որտեղ կարող եք ժամանակ անցկացնել բնության գրկում և օգտվել լճի տարածքում առաջարկվող ծառայություններից: Տուրի ընթացքում կունենանք նաև կարճատև կանգառ Հին Դիլիջան համալիրի տարածքում. համալիրն ամբողջապես արտահայտում է 19-րդ դարի Դիլիջան քաղաքի իրական շունչը:
*Ցանկության դեպքում կարող էք իրականացնել նավարկություն Սևանում +1000դր
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 10-11 ժ․
ԴԵՆԴՐՈՊԱՐԿ-ԼՈՌԵ ԲԵՐԴ-ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ-ՍՈՒՐԲ ՆԻԿՈԼԱՅ
Միասին վայելենք Լոռվա հեքիաթային գեղեցկությունը
- ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ
- ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
- ԼՈՌՎԱ ԲԵՐԴ
- ՍՈՒՐԲ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԵԿԵՂԵՑԻ
Երբևէ եղե՞լ եք Լոռվա մարզի բուսաբանական այգում` Գյուլագարակի Դենդրոպարկում: Գյուլագարակի Դենդրոպարկը Հայաստանի ամենագեղեցիկ և ամենականաչապատ վայրերից մեկն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է զգալ բնության ուժն ու ներդաշնակությունը: Նախքան Լոռի հասնելը ճանապարհին կանգառ կունենանք հոյակերտ Հովհաննավանքում: Այնուհետև կայցելենք կիսավեր Թորմակավանք: Շարունակելով ճանապարհը՝ կհասնենք 11-րդ դարում կառուցված Լոռե բերդ: Տուրի շրջանակներում կանգառ կունենանք նաև Ամրակից գյուղում, որտեղ կծանոթանաք Սբ. Նիկոլայ հրաշագործ եկեղեցու պատմությանը: Լքված և խորհրդավոր ռուսական եկեղեցին հնարավոր է տեսնել միայն դրսից:
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ
Դենդրոպարկի մուտքավճարը՝ 200դր,
Լոռվա բերդի մուտքավճարը՝ 700 դրամ:
Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 11-12 ժ․
ՏԱԹԵՎ-ՆՈՐԱՎԱՆՔ-ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ-ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ-ԽՆՁՈՐԵՍԿ
Միասին բացահայտե՜նք Սյունյաց լեռների գողտրիկ անկյունները
- ՆՈՐԱՎԱՆՔ
- ՇԱՔԻ ՋՐՎԵԺ
- ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ
- ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ
- ՀԱՐՍՆԱՁՈՐԻ ԴԻՏԱԿԵՏ
- ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ
- ԽՆՁՈՐԵՍԿ
Նախքան Սյունիքի մարզ հասնելը կայցելենք հոյակերտ Նորավանք: Տպավորիչ վանական համալիրն այցելուներին զարմացնում է իր զարդաքանդակների նրբաճաշակությամբ և շրջակայքի հետ ներդաշնակությամբ: Ճանապարհը կշարունակենք դեպի հրաշագեղ Շաքիի ջրվեժ, որը Հայաստանի ամենագեղեցիկ բնական հուշարձաններից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Այնուհետև կայցելենք Տաթևի վանական համալիր, որտեղ կարող եք նստել Տաթևեր ռեկորդակիր ճոպանուղի: Տաթևի վանքի ներքևում՝ Որոտան գետի 500 մետրանոց կիրճում, կտեսնենք Հայաստանի բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը: Հաջորդ կանգառը կլինի Հարսնաձորի դիտակետը, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Որոտանի կիրճ: Կայցելենք նաև Խնձորեսկ, որտեղ քարանձավային բնակատեղիներից բացի, կտեսնենք նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը և 15-17 դարերի եկեղեցի:
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ
Տաթևեր ճոպանուղու տոմսը՝
Ճոպանուղու միակողմանի տոմսն արժե 5.500 դրամ, երկկողմանին՝ 7.000 դրամ:
ՃՈՊԱՆՈՒՂԻ ՆՍՏԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ:
Տուրի մեկնարկը՝ 07։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 14-15 ժ․
ՀԱՌԻՃԱՎԱՆՔ-ԳՅՈՒՄՐԻ CITY TOUR
Այնքա՜ն հաճելի է քայլել Գյումրու փողոցներով
- ՀԱՌԻՃԱՎԱՆՔ
- Սբ․ ՅՈԹ ՎԵՐՔ ԵԿԵՂԵՑԻ
- ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿ
- ՎԱՐՊԵՏԱՑ ՓՈՂՈՑ
- ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ թանգարան
- ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ տուն-թանգարան
- ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ պատկերասրահ
- Հովհ. ՇԻՐԱԶԻ թանգարան
- ՁԻԹՈՂՑՈՆՑ ՏՈՒՆ թանգարան
- Սբ. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ
- Սբ․ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ
- ՍԵՎ ԲԵՐԴ
Տուրի շրջանակներում կայցելենք Հայրաքաղաք Գյումրի,որը Երևանից հետո երկրորդ խոշոր քաղաքն է Հայաստանում: Առաջին կանգառը կլինի Հառիճ գյուղում, որտեղ կծանոթանանք Շիրակի զարդ Հառիճավանքի պատմությանը: Այնուհետև կուղևորվենք Գյումրի, ոտքով կշրջենք հայրաքաղաքի կոլորիտային փողոցներով, կայցելենք Յոթ Վերք, Սբ. Նշան, Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներ, Սև Բերդ: Քաղաքային տուրի ընթացքում կայցելենք նաև Ալեքսանդրապոլ ամրոցի ռազմական համալիրի մաս կազմող նշանավոր Սև բերդ։ Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող, նաև ֆիլմերից ճանաչված շենքերը, որոնք համարվում են քաղաքի այցեքարտը, մեր երթուղին կդարձնեն էլ ավելի տպավորիչ և հագեցած: Տուրի ընթացքում կհատկացվի ազատ ժամանակ. ցանկության դեպքում կարող եք այցելել թանգարաններ:
*Արժեքի մեջ ներառված չէ թանգարանների մուտքավճարները:
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն շաբաթ
Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 10 ժ․
Մասնակիցներ
11 մեծահասակ/ 11 երեխա
Տևողություն
1 օր
Գիդի լեզու
English, Русский, Հայերեն
Կարևորագույն դրվագներ
Երևան, Խոր Վւրապ, Արենի, Լաստիվեր, Սևան
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Անվճար չեղարկում
մինչև 24 ժամ առաջ
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:
- +374 10 540 465
- info@saravoyage.am
- ք. Երևան, Տիգրան Մեծի 18/20