Գառնի-Գեղարդ-Քարերի Սիմֆոնիա

Կոտայքի առեղծվածների հետքերով

  • ԳԱՌՆԻ
  • ԳԵՂԱՐԴ
  • ՉԱՐԵՆՑԻ  ԿԱՄԱՐ
  • ՔԱՐԵՐԻ  ՍԻՄՖՈՆԻԱ

Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի պատմաճարտարապետական հուշարձաններից Գառնու տաճարը գտնվում է Կոտայքի մարզում: Այն հեթանոսական շրջանից պահպանված միակ կառույցն է Հայաստանում և նվիրված է Միհր աստծուն:
Նախքան տաճար հասնելը ճանապարհին կանգառ ենք ունենալու Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը: Այնուհետև կայցելենք Գեղարդավանք (Այրիվանք), որտեղ ըստ ավանդության XIII-րդ դարից պահվել է այն գեղարդը, որով խոցել են Քրիստոսին:
Տուրի շրջանակներում կայցելենք նաև Ազատ գետի կիրճ, որտեղ կտեսնենք բնության անձեռակերտ հրաշք Քարերի սիմֆոնիան: Բնական հուշարձանը, որը հայտնի է նաև «Բազալտե երգեհոն» անունով, նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով:
Տուրի շրջանակներում նաև կմասնակցենք լավաշի թխման արարողությանը:

Արժեքի մեջ ներառված է

  • Բարձրակարգ տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն

Արժեքի մեջ ներառված չէ Գառնի տաճարի մուտքավճարը։

Մուտքավճարը – 1.500 դրամ

Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն  շաբաթ – Տաշիր առևտրի կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 7-8 ժ․

Մասնակիցներ

11 մեծահասակ/ 11 երեխա

Տևողություն

4 օր / 3 գիշեր

Գիդի լեզու

English, Русский, Հայերեն

Կարևորագույն դրվագներ

Գառնի, Գեղարդ, Քարերի Սիմֆոնիա

ԱՄՐԱԳՐՈՒՄ

Ունե՞ք հարցեր

Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:

Սա գրավի՞չ է: Ամրագրե՛ք ձեր տուրը այսօր: