Լոռվա համերը

Իրիս հյուրատուն - Մենձ Էր քարայր - Հաղպատ - Նուռիկ կենտրոն (Ախթալա)

Սիրու՞մ ես ավանդական հայկական խոհանոցը: Սիրու՞մ ես համեղ սնվել: Կցանկանայի՞ր համատեղել դա Լոռիի հրաշավայրերի այցելության հետ: Ուրեմն մեր «համեղ տուրը» դեպի Լոռի սպասում է քեզ:

Իրիս հյուրատանը տաղանդավոր խոհարարի հետ միասին կպատրաստենք համեղ ղափամա՝ Լոռվա մոտիվներով: Մինչև հայկական խոհանոցի այս «համեղը» պատրաստ կլինի, կարող ենք վայելել Լոռվա չնաշխարհիկ բնությունը:

Մենձ Էր քարայրը այցելության ամենագեղեցիկ վայրերից մեկն է համարվում Լոռու մարզում: Այստեղից բացվող աննկարագրելի տեսարանը անտարբեր չի թողնի և ոչ մեկին: Տարածքում արված լուսանկարները հատուկ տեղ են զբաղեցնելու մյուս բոլորի կողքին:

Լինել Լոռու մարզում և չտեսնել հրաշք Հաղպատավանքը, չի կարելի: Իսկ արհեստավարժ զբոսավարը իր պատմություններով մեր տուրը կդարձնի էլ ավելի հետաքրքիր և ուշագրավ:

Տուրը կեզրափակենք Նուռիկ կենտրոնի այցելությամբ, որտեղ կմասնակցենք ավանդական հայկական գաթայի պատրաստմանը՝ Լոռիի տնական մթերքներով: Մինչ համեղ սուրճըմպումը մեր պատրաստած տնական գաթայով կայցելենք կենտրոնի հարևանությամբ գտնվող Ախթալայի վանք և կզմայլվենք համալիրի գեղեցկությամբ։

 

Արժեքն իր մեջ ներառում է`

  • հարմարավետ միկրոավտոբուս
  • պրոֆեսիոնալ զբոսավար
  • վարպետաց դասեր
  • Մենձ Էր քարայրի մուտքավճար

Մասնակիցներ

11 մեծահասակ/ 11 երեխա

Տևողություն

1 oր

Գիդի լեզու

English, Русский, Հայերեն

Կարևորագույն դրվագներ

Նուռիկ կենտրոն (Ախթալա), Հաղպատ, Մենձ Էր քարայր, Իրիս հյուրատուն

ԱՄՐԱԳՐՈՒՄ

Ունե՞ք հարցեր

Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:

Սա գրավի՞չ է: Ամրագրե՛ք ձեր տուրը այսօր:

Այլ տուրեր