Նորավանք - Շաքիի Ջրվեժ - Տաթեվ - Սատանի Կամուրջ - Խնձորեսկ
- Պրոֆեսիոնալ թիմ
- Անհատականացում
- Ինտերակտիվ
Միասին բացահայտե՜նք Սյունյաց լեռների գողտրիկ անկյունները
Նախքան Սյունիքի մարզ հասնելը կայցելենք հոյակերտ Նորավանք: Տպավորիչ վանական համալիրն այցելուներին զարմացնում է իր զարդաքանդակների նրբաճաշակությամբ և շրջակայքի հետ ներդաշնակությամբ: Ճանապարհը կշարունակենք դեպի հրաշագեղ Շաքիի ջրվեժ, որը Հայաստանի ամենագեղեցիկ բնական հուշարձաններից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Այնուհետև կայցելենք Տաթևի վանական համալիր, որտեղ կարող եք նստել Տաթևեր ռեկորդակիր ճոպանուղի: Տաթևի վանքից ներքև՝ Որոտան գետի 500 մետրանոց կիրճում, կտեսնենք Հայաստանի բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը: Հաջորդ կանգառը կլինի Հարսնաձորի դիտակետը, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Որոտանի կիրճ: Կայցելենք նաև Խնձորեսկ, որտեղ քարանձավային բնակատեղիներից բացի, կտեսնենք նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը և 15-17 դարերի եկեղեցի:
Արժեքի մեջ ներառված է
- Բարձրակարգ տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն
- Տաթևեր ճոպանուղու տոմս
Մասնակիցներ
11 մեծահասակ/ 11 երեխա
Տևողություն
1 oր
Գիդի լեզու
English, Русский, Հայերեն
Կարևորագույն դրվագներ
Տաթեվ, Նորավանք, Շաքիի Ջրվեժ, Սատանի Կամուրջ, Խնձորեսկ
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:
- +374 10 540 465
- info@saravoyage.am
- ք. Երևան, Տիգրան Մեծի 18/20