ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ

5 օր

4 գիշեր

Շրջագայության երթուղի

Օր 1. Ժամանում

Ժամանում: Դիմավորում օդանավակայանում: Տրանսֆեր դեպի հյուրանոց: Տեղավորում հյուրանոցում:

Զբոսանք երեկոյան Երևանում:

ՕՐ 2: Գառնի - Գեղարդ - Շրջայց Երևանում

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորվում ենք դեպի Գառնի ու Գեղարդ: Գառնու տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, որը, ինչպես ենթադրվում է, նվիրված է Արևի աստծուն: Տաճարը դեռևս 1-ին դարում հայ արքաների ամառանոցն էր: Իսկ Գեղարդավանքը կառուցվել է 12-13-րդ դարերում: Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին։ Վերջիններս հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։

Վերադարձ Երևան: Շրջայց Երևանում:

ՕՐ 3: Սևան-Դիլիջան-Հաղարծին-Պարզ լիճ

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորվում ենք Սևանա լիճ (ծովի մակարդակից 1900մ): Այցելում ենք 9-րդ դարի Սևանավանքը: Այնուհետև ձեզ սպասում է ուղևորություն դեպի Դիլիջան, որը երբեմն անվանում են ՙՙՀայկական Շվեցարիա՚՚: Կայցելենք Հաղարծին վանք, որը ունի 11-13դդ պատմություն: Այնուհետև կուղևորվենք Պարզ լիճ, որտեղ կարող եք լրացնել ձեր օրը արկածային ու ժամանցային տարրերով:

Վերադարձ Երևան:

ՕՐ 4: Ամբերդ - Բյուրական - Ոսկեվազ գինու գործարան

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորվում ենք դեպի Վահրամաշեն եկեղեցի և Ամբերդ ամրոց, որոնք տեղակայված են Արագած լեռան լանջին` Արքաշեն և Ամբերդ գետերի խառնարանի մոտ:  Այնուհետև կուղևորվենք Ապարան՝  Տառերի պուրակ: Հաջորդ կանգառը կլինի Բյուրականի աստղադիտարանում, որտեղ կարող եք դիտել աստղերին խոշոր աստղադիտակով:

Տուրը կավարտվի Ոսկեվազ գինու գործարան, կիրականացնենք շրջայց գործարանում և կհամտեսենք գինի:

Վերադարձ Երևան:

ՕՐ 5: Մեկնում

Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան:

Մեկնում:

Տուրի արժեքը ներառում է`

 

  • Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
  • Բնակություն 3-4* հյուրանոցներում:
  • 1 անգամյա սնունդ, Նախաճաշը` հյուրանոցում
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
  • Մուտքավճարներ:
  • Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:

Մասնակիցներ

11 մեծահասակ/ 11 երեխա

Տևողություն

5 օր / 4 գիշեր

Գիդի լեզու

English, Русский, Հայերեն

Կարևորագույն դրվագներ

Երևան, Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջան, Հաղարծին, Ամբերդ, Բյուրական, Ոսկեվազ գինու գործարան

ԱՄՐԱԳՐՈՒՄ

Անվճար չեղարկում

մինչև 24 ժամ առաջ

Ունե՞ք հարցեր

Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:

Սա գրավի՞չ է: Ամրագրե՛ք ձեր տուրը այսօր: