- Պրոֆեսիոնալ թիմ
- Անհատականացում
- Ինտերակտիվ
Շրջագայության երթուղի
Այս 2 օրերի ընթացքում բացահայտելու ենք Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք մարզերի ամենագեղեցիկ վայրերը: Այցելելու ենք ոչ միայն պատմամշակութային, այլև բնական հուշարձանները:
Երևան - Հայրավանք - Սելիմի լեռնանցք - Նորավանք - Շաքիի ջրվեժ - Գորիս
Առաջին կանգառը կլինի Հայրավանքը, որը կառուցվել է 9-րդ դարում և գտնվում է համանուն գյուղում: Հետո Սելիմի լեռնանցքով կշարունակենք Վայոց ձոր, որտեղ կայցելենք Նորավանքը: Վանական համալիրը կառուցվել է 12-րդ դարում՝ ճարտարապետ Մոմիկի կողմից: Հետո մենք կուղևորվենք դեպի Սյունիք, որտեղ դուք հնարավորություն կունենաք տեսնել Շաքիի ջրվեժը: Օրվա վերջում կուղևորվենք Գորիս՝ գիշերակացն անցկացնելու:
Գիշերակաց: Գորիս
Գորիս - Խնձորեսկ - Քարահունջ - Տաթևի վանք - Խոր Վիրապ - Երևան
Առաջին կանգառը կլինի Խնձորեսկը: Այն հնագույն քարանձավային քաղաք է, որը նաև հայտնի է իր ճոճվող կամուրջով: Հետո կշարունակենք դեպի Քարահունջ: Այն հնագույն աստղադիտարան է և շատերը կարծում են, որ ավելի հին է քան Անգլիական Սթոունհենջ: Հաջորդ կանգառը կլինի Տաթևի վանական համալիրը և ցանկության դեպքում կարող եք ուղևորվել դեպի վանական համալիր աշխարհի ամենաերկար ճոպանուղիով:Մինչ Երևան հասնելը կանգառ կունենաք Խոր Վիրապում, որտեղ երկար տարիներ բանտարկված է եղել հայերի առաջին կաթողիկոսը՝ Գրիգոր Լուսավորիչը:
- Տրանսպորտային ծախսերը
- Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայությունը
- Հյուրանոցի արժեքը
- Սնունդ
- Մուտքի տոմսերը
Մասնակիցներ
11 մեծահասակ/ 11 երեխա
Տևողություն
2 օր / 1 գիշեր
Գիդի լեզու
English, Русский, Հայերեն
Կարևորագույն դրվագներ
Երևան, Հայրավանք, Սելիմի լեռնանցք, Նորավանք, Շաքիի ջրվեժ, Գորիս, Խնձորեսկ, Քարահունջ, Տաթև, Խոր Վիրապ
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Անվճար չեղարկում
մինչև 24 ժամ առաջ
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:
- +374 10 540 465
- info@saravoyage.am
- ք. Երևան, Տիգրան Մեծի 18/20