- Պրոֆեսիոնալ թիմ
- Անհատականացում
- Ինտերակտիվ
Շրջագայության երթուղի
Խաղողը հնուց համարվել է պտղաբերության, հյուրընկալության և տոների, երիտասարդության և ուրախության խորհրդանիշ: Ըստ բիբլիական լեգենդի, ջրհեղեղից հետո Նոյը Արարատ լեռան հողում խաղողի վազ տնկեց, որն էլ դարձավ ժամանակակից Հայաստանի գինեգործության ավանդության հիմքը. Ո՞րն է հայկական գինու գաղտնիքը: Անկասկած, յուրաքանչյուր խմիչքի համը կախված է աճեցված բերքի կլիմայական պայմաններից: Իսկ Հայաստանի յուրահատուկ բերրի հողը խաղողին տալիս է զարմանալի համ, որակ և անկրկնելի բույր:
Ձեզ ենք ներկայացնում 7-օրյա Գինու տուր դեպի Հայաստան՝ յուրահատուկ ուղևորություն գինու իսկական սիրահարների համար: Կազմակերպելով գինու տուրեր դեպի Հայաստան, նպատակադրվել ենք ձեզ ծանոթացնել մեր երկրի մշակույթին ու պատմությանը, ցույց տալ հայկական կոնյակի և գինու արտադրությունը, ինչպես նաև ընձեռել համտեսելու հնարավորություն:
Օր 1. Ժամանում
Դիմավորում-Տեղավորում հյուրանոցում,
Այցելություն Երեւանի Արարատ Կոնյակի գործարան,
3-5 տեսակի կոնյակի համտես ըստ ցանկության,
Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:
Գիշերակաց Երևանում 4* հյուրանոցում։
*Ցանկության դեպքում կարող է կազմակերպվել շրջայց Երևանում։
Օր 2. Երևան- Խոր Վիրապ-Արենի-Նորավանք-Երևան
Նախաճաշ հյուրանոցում, մեկնում Խոր Վիրապ։ Վայր, որը գտնվում է Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա: Խոր Վիրապը հանրահայտ ուխտատեղիներից է: Ցանկության դեպքում կարող եք իջնել այն փոսը (6 մետր խորությամբ վիրապը), որտեղ, օձերով և թունավոր միջատներով լցված, շուրջ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին, որն առաջինն էր մերժել հեթանոսությունը և քրիստոնեություն ընդունել:
*Պարզ եղանակին ամենամոտից կարելի է տեսնել բիբլիական Արարատը: Հայ ճարտարապետ Թամանյանը այնպես էր նախագծել Երևանը, որ քաղաքի բոլոր տեղերից կարելի էր տեսնել հայերի սիրելի լեռը:
Այցելություն «Արենի» գինու գործարան, գինու համտես։
Ճաշ Արենիում,
Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։
Օր 3. ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Նախաճաշ հյուրանոցում։
Այցելություն «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ»
Գինու և կոնյակի համտես,
Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:
*Ցանկության դեպքում կարող է կազմակերպվել շրջայց Երևանում։
Ընթրիքը ազատ։
Գիշերակաց Երևանում։
Օր 4. Երևան-Սևանավանք-Դիլիջան-Հաղարծին-Գոշավանք-Իջևան-Երևան
Նախաճաշ հյուրանոցում։Մեկնում Սևանավանք՝ վանական համալիր Սևանա լճի ափին, Սևան թերակղզում, որը նախկինում կղզի է եղել:
Մեկնում առողջարանային քաղաք Դիլիջան, որը շատ հաճախ անվանում են հայկական Շվեյցարիա կամ փոքրիկ Շվեյցարիա: Այցելություն Հաղարծնի վանական համալիր (X- XIV դդ.):
Ուղեւորություն դեպի Գոշավանք (XII-XIII դդ.):
Այցելություն «Իջևանի» գինու գործարան, 6 տեսակի գինու համտես,
Ճաշ Իջևանում,
Վերադարձ Երևան,
Գիշերակաց Երևանում։
Օր 5. Երևան-Զվարթնոց-Էջմիածին-«Մարան» գինու գործարան -Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Զվարթնոց տաճար։ Շարունակում ենք ճանապարհը դեպի Էջմիածին, կայցելենք Էջմիածինի Մայր Տաճարը, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։
Վերադարձի ճանապարհին կայցելենք Մարան գիու գործարան, գինու համտես։ Վերադարձ Երևան,
Ճաշ Երևանում,
Գիշերակաց Երևանում։
Օր 6. Երևան-Տառերի պուրակ-Սաղմոսավանք-Ամբերդ-«Պռոշյան» կոնյակի գործարան
Նախաճաշ հյուրանոցում։ Տառերի պուրակում: Սա հայոց այբուբենին նվիրված հուշարձանախումբ է, որը բաղկացած է հայկական այբուբենի 39 տառերից: Այստեղ են գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների արձանները:
Տուրը կշարունակենք դեպի Սաղմոսավանքից (12-13-րդ դդ.): Այս վանքն իր մեջ կրում է հայկական ճարտարապետության ողջ հմայքն ու հնությունը:
Կանգառ կկատարենք Ամբերդի ամրոցում (Ամպերի ամրոց, 7-13-րդ դդ.), որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, 2300 մ բարձրության վրա:
Հաջորդը կայցելենք «ՊՌՈՇՅԱՆԻ» կոնյակի գործարան: Գործարանը պահպանում Է հայկական գինիների արտադրության լավագույն ավանդույթները: Գինու և կոնյակի համտես գործարանում։
Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:
Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։
Օր 7. Մեկնում
Տեղափոխում օդանավակայան, մեկնում։
Տուրի արժեքը ներառում է`
- Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
- Բնակություն 3-4* հյուրանոցներում:
- 2-անգամյա սնունդ (նախաճաշը` հյուրանոցում), ճաշը՝ հայկական խոհանոցով ռեստորաններում:
- Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
- Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
- Կոնյակի և գինու համտեսում:
- Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:
Տուրի արժեքը չի ներառում`
- Ավիատոմսեր:
- Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա):
- Ոգելից խմիչքներ (բացի ծրագրում նշվածներից):
- Ապահովագրություն:
Նշումներ՝
- Կարելի է ընտրել ցանկացած այլ հյուրանոց,
- Ցանկության դեպքում տուրին կարոց է ավելացվել ևս մեկ օր՝ դեպի Ամբերդ, Առագածի գագաթին՝ Քարի լճի մոտ Խաշի համտեսի, ոռի համար գնային համակարգը փոփոխվում է։
- Երեխաների համար գործում է 50% զեղչ:
- Կախված ժամանման ժամանակահատվածից՝ տուռը ենթակա է փոփոխման։
Մասնակիցներ
11 մեծահասակ/ 11 երեխա
Տևողություն
7 օր/ 6 գիշեր
Գիդի լեզու
English, Русский, Հայերեն
Կարևորագույն դրվագներ
Երևան, Խոր Վիրապ, Արենի, Նորավանք, Տուշպա գինու գործարան, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ «ՆՈՅ», Սևանավանք, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Իջևանի գինու գործարան, Զվարթնոցի տաճար, Էջմիածին, «Ոսկենի» գինու գործարան, Հայկական այբուբենի հուշարձան, Սաղմոսավանք, Ամբերդ, «Արմենիա գինու» գործարան
Գինը` 217,000 AMD – 442,000 AMD
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Անվճար չեղարկում
մինչև 24 ժամ առաջ
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:
- +374 10 540 465
- info@saravoyage.am
- ք. Երևան, Տիգրան Մեծի 18/20