- Պրոֆեսիոնալ թիմ
- Անհատականացում
- Ինտերակտիվ
Շրջագայության երթուղի
Մենք կազմակերպում ենք շրջագայություններ խմբերի և անհատների համար արևոտ Հայաստանում: Այս տուրը հնարավորություն կտա վայելել Հայաստանն իր բոլոր գույներով:
Դուք կծանոթանաք հայկական մշակույթին, կվայելեք հիանալի բնությունն ու յուրօրինակ ուտեստները:
Օր 1. Ժամանում
Ժամանում: Դիմավորում օդանավակայանում: Տրանսֆեր դեպի հյուրանոց: Տեղավորում հյուրանոցում:
Զբոսանք երեկոյան Երևանում:
ՕՐ 2. Երևան-Սաղմոսավանք-Սանահին-Հաղպատ-Զարնի Պարնի-Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք Արագածոտնի մարզ, որտեղ կայցելենք Սաղմոսավանք ՝ սաղմոսների վանքը, 13-րդ դարի հայկական վանական համալիր: Այնուհետև ուղևորվում ենք դեպի Լոռու մարզ, որտեղ կայցելենք Սանահին և Հաղպաը վանական համալիրներ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող մշակութային ժառանգություն: Կայցելենք նաև Զարնի Պարնի քարայրային համլիր, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Լոռվա հեքիաթային բնություն:
Վերադարձ Երևան:
ՕՐ 3. Երևան-Գառնի-Գեղարդ
Նախաճաշ հյուրանոցում:
Ուղևորվում ենք դեպի Գառնի ու Գեղարդ: Գառնու տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, որը, ինչպես ենթադրվում է, նվիրված է Արևի աստծուն: Տաճարը դեռևս 1-ին դարում հայ արքաների ամառանոցն էր: Իսկ Գեղարդավանքը կառուցվել է 12-13-րդ դարերում: Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին։ Վերջիններս հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։
Վերադարձ Երևան:
ՕՐ 4. Երևան-Սևան-Դիլիջան-Հաղարծին-Ծաղկաձոր
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք Սևանա լիճ (ծովի մակարդակից 1900մ): Այցելում ենք 9-րդ դարի Սևանավանքը: Այնուհետև ձեզ սպասում է ուղևորություն դեպի Դիլիջան, որը երբեմն անվանում են ՙՙՀայկական Շվեցարիա՚՚: Կայցելենք Հաղարծին վանք, որը ունի 11-1դդ պատմություն: Այնուհետև կուղևորվենք Ծաղկաձոր՝ ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից մեկը: Քաղաքի ամենահայտնի տեսայրժան վայրը 11-րդ դարի եկեղեցին է՝ Կեչառիսը:
Վերադարձ Երևան:
ՕՐ 5. Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան:
Մեկնում:
Տուրի արժեքը ներառում է`
- Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
- Բնակություն 3-4* հյուրանոցներում:
- 1 անգամյա սնունդ, Նախաճաշը` հյուրանոցում
- Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
- Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
- Մուտքավճարներ:
- Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:
Մասնակիցներ
11 մեծահասակ/ 11 երեխա
Տևողություն
5օր/4գիշեր
Գիդի լեզու
English, Русский, Հայերեն
Կարևորագույն դրվագներ
Ереван, Сагмосаванк, Санаин, Ахпат, Зарни Парни, Гарни, Гегард, Севан, Дилижан, Агарцин, Цахкадзор
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Անվճար չեղարկում
մինչև 24 ժամ առաջ
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:
- +374 10 540 465
- info@saravoyage.am
- ք. Երևան, Տիգրան Մեծի 18/20