Ստեփանավան

ԼՈՌԻ հյուրանոց

ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան, Գարեգին Նժդեհի փող., 11 շենք

Լոռվա ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Ստեփանավանի սրտում է գտնվում «ԼՈՌԻ» հյուրանոցը, որը հանդիսանում է յուրօրինակ ու դրական ազդեցություն ունեցող հանգստի վայր։

Հյուրանոցը գտնվում է Երևանից 135 կմ հեռավորության վրա, Ստեփանավան քաղաքի կենտրոնում։
Լոռի հյուրանոցը առաջարկում է բարձրակարգ և հարմարավետ կահավորված սենյակներ, ազգային ճաշատեսակներով հարուստ խոհանոց,
խորհրդակցությունների դահլիճ, բիլիարդի ու սեղանի թենիսի սրահներ և հարմարավետ բացօթյա սրճարան:

Կազմակերպվում են արշավներ և էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, որը հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ բուսաբանական այգին, Սուրբ Նշան մատուռ, Մայորի ձոր, Ստեփան Շահումյանի տուն-թանգարան:

Սենյակներ Անձ Նկարագիր Սնունդ Արժեքը
Ստանդարտ Մեկտեղանի
1 անձ
1 սենյակ
3-անգամյա սնունդ
18000 դր.
Ստանդարտ Երկտեղանի
2 անձ
1 սենյակ
3-անգամյա սնունդ
26000 դր.
Ստանդարտ Երեքտեղանի
3 անձ
1 սենյակ
3-անգամյա սնունդ
39000 դր.
Երկտեղանի Լյուքս
4 անձ
2 սենյակ
3-անգամյա սնունդ
52000 դր․

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

  • Անվճար՝ բիլիարդ, Wi-Fi ինտերնետ:
  • Վճարովի` էքսկուրսիաների կազմակերպում` ցանկացած ուղղությամբ:

Ժամանում՝ 14:00   Մեկնում՝ 12:00

ՓԱԹԵԹ 1: 6 օր / 5 գիշեր «Լոռի» հյուրանոցում 1 անձի համար
Արժեքը՝ 67.500դր.
Սնունդը՝ 1 անգամ
Հյուրանոցի 1 օրվա արժեքը մեկտեղանի համարում ՝ 13.500դր.

ՓԱԹԵԹ 2: 4 օր / 3 գիշեր «Լոռի» հյուրանոցում 2 անձի համար
Արժեքը՝ 72.000դր.
Սնունդը՝ 3 անգամ
Հյուրանոցի1 օրվա արժեքը 2 անձի համար երկտեղանի համարում` 24.000դր.

ԼՈՌԻ հանգստյան տուն

ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան, Անտառային փող., 1/1 շենք

«Լոռի» hանգստյան տունը գտնվում է Ստեփանավան քաղաքում՝ սոճիների անտառի հարևանությամբ:

Մաքուր օդը, կանաչապատ շրջակայքը, սոճիների անտառը, հարմարավետ համարները և հյուրանոցում առաջարկվող պայմանները նպաստում են կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին:
Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և հանգստանալ բնության գրկում: Բարձրակարգ սպասարկման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, հանգստյան տանը ստեղծվում է հաճելի մթնոլորտ: 
Հանգստյան տունն ունի երկհարկանի 5 մասնաշենք: Առաջարկվող բոլոր համարներն ապահովված են անհրաժեշտ հարմարություններով:
Հանգստյան տանը գործում է փակ լողավազան, սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ, խորհրդակցությունների սրահ՝ նախատեսված մինչև 60 անձանց համար:
Բակում կա երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, տաղավարներ, վոլեյբոլի դաշտ և ավտոկայանատեղի:
Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, Հաղպատ, Սանահին:

Սենյակներ Սնունդ Արժեքը
Քոթեջ 1 անձի համար
2-անգամյա սնունդ
18000 դր.
Քոթեջ 2 անձի համար
2-անգամյա սնունդ
26000 դր.
Քոթեջ 3 անձի համար
2-անգամյա սնունդ
39000 դր.
Քոթեջ 4 անձի համար
2-անգամյա սնունդ
52000 դր․
Քոթեջ 6 անձի համար
2-անգամյա սնունդ
78000 դր․
Հավելյալ մահճակալ
13000 դր․
Մինչև 5 տ. երեխան՝ անվճար /առանց լրացուցիչ մահճակալի/, 5-10 տ. երեխան՝ 50% զեղչ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

  •  Անվճար՝ թենիս, մանկական խաղահրապարակ, Wi-Fi, տաղավարներ (մանղալով)
  • Վճարովի` էքսկուրսիաների կազմակերպում` ցանկացած ուղղությամբ:

Ժամանում՝ 14:00   Մեկնում՝ 12:00

ՓԱԹԵԹ 1: 4 օր / 3 գիշեր «Լոռի» հանգստյան տանը 2 անձի համար
Արժեքը՝ 78.000դր.
Սնունդը՝ 3 անգամ
Հյուրանոցի1 օրվա արժեքը 2 անձի համար երկտեղանի համարում` 26.000դր.

ՓԱԹԵԹ 2: 3 օր / 2 գիշեր «Լոռի» հանգստյան տանը 1 անձի համար
Արժեքը՝ 72.000դր.
Սնունդը՝ 3 անգամ
Հանգստյան տան 1 օրվա արժեքը 1 անձի համար չորստեղանի քոթեջում` 18.000դր.

ՎԱՀԱԳՆ ՌԵԶՈՐԹ

ՀՀ, Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Անտառային փող., 55 շենք

Վահագն Ռեզորթը գտնվում է գեղատեսիլ Ստեփանավանում՝ հիասքանչ բնության մեջ: Մենք հրավիրում ենք մեր հյուրերին վայելելու հանգստյան օրերը մեր ժամանակակից վերանորոգված ընտանեկան հյուրանոցում։

Անցկացրեք Ձեր ընտանեկան հանգիստը և վայելեք զով եղանակը Ստեփանավանի գողտրիկ անտառում գտնվող Վահագն Ռեզորթում։ Վահագն Ռեզորթը գտնվում է բուսաբանական այգուց (դենդրոպարկից) 13 կմ հեռավորության վրա։
Ռեզորթն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ մեկտեղանոց, երկտեղանոց և երեքտեղանոց համարներ: Բոլոր սենյակներում կա հեռուստացույց` արբանյակային հեռարձակմամբ և անվճար ինտերնետ: Ռեզորթում կա բացօթյա լողավազան, սեղանի թենիս, բիլիարդ, այգի, ավտոկայանատեղ: Երեխաների համար այգում ունի մանկական խաղահրապարակ:

Սենյակներ Անձ Արժեքը
Մեկտեղանի
1 անձ
19500 դր.
Երկտեղանոց
2 անձ
26000 դր.
Երեքտեղանոց
3 անձ
39000 դր.
Ընտանեկան
4 անձ
52000 դր․
Հավելյալ անձ՝ 13000 դրամ, մինչև 3 տ. 1 երեխան՝ անվճար, 3-11 տ. 6500 դր.,

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

  • Անվճար՝ բացօթյա լողավազան, սեղանի թենիս, WiFi ինտերնետ կապ, մանկական խաղահրապարակ, ավտոկայանտեղի

Ժամանում՝ 14:00   Մեկնում՝ 12:00

ՓԱԹԵԹ 1: 4 օր / 3 գիշեր «Վահագն Ռեզորթ» հանգստյան տանը 2 անձի համար
Արժեքը՝ 78.000դր.
Սնունդը՝ 3 անգամ
Հյուրանոցի 1 օրվա արժեքը 2 անձի համար երկտեղանի համարում` 26.000դր.

ՓԱԹԵԹ 2: 3 օր / 2 գիշեր «Վահագն Ռեզորթ» հանգստյան տանը 3 անձի համար
Արժեքը՝ 78.000դր.
Սնունդը՝ 3 անգամ
Հանգստյան տան 1 օրվա արժեքը 1 անձի համար երեքտեղանի քոթեջում` 39.000դր.

ՍՈՃՈՒՏ հյուրանոց

ՀՀ, Լոռու մարզ, գ․ Գյուլագարակ (Դենդրոպարկի հարևանությամբ)

 «Սոճուտ» հանգստյան տունը հիմնադրվել է 1955թ-ին և գտնվում է Գյուլագարակ գյուղում՝ եղևնիների ու սոճիների բնական անտառի սրտում։
Հանգստյան տան հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին՝ Ստեփանավանի դենդրոպարկը, որը հայտնի է իր բազմազան և յուրահատուկ ծառատեսակներով:
«Սոճուտ» հանգստյան տունն առաջարկում է օգտվել հարմարավետ և գեղեցիկ կահավորված համարներից, ռեստորանից, բարից, կոնֆերանսների դահլիճից, շոգեբաղնիքից, ֆուտբոլի, վոլեյբոլի դաշտերից և ժամանցի այլ հնարավորություններից՝ Ձեր հանգիստն ավելի հետաքրքիր ու լիարժեք դարձնելու համար։
«Սոճուտ» հանգստյան տան հյուրընկալ և սիրալիր անձնակազմն անում է ամեն ինչ հյուրերի ժամանցն անմոռանալի դարձնելու համար՝ պարբերաբար կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ, տոնակատարություններ և խաղեր։

Սենյակներ Անձ Սնունդ Արժեքը
Ստանդարտ երկտեղանի /փոքր/
2 անձ
3-անգամյա սնունդ
29000 դր.
Ստանդարտ երկտեղանի /մեծ/
2 անձ
3-անգամյա սնունդ
32000 դր.
Ստանդարտ երկտեղանի /պատշգամբով/
2 անձ
3-անգամյա սնունդ
36000 դր.
Դելյուքս /DeLuxe/
4 անձ
3-անգամյա սնունդ
46000 դր․
Լյուքս /Luxe/
2 անձ
3-անգամյա սնունդ
51000 դր․
Ընտանեկան /Family/
4 անձ
3-անգամյա սնունդ
60000 դր․
Հավելյալ անձ` 10000 դր, մինչև 3 տ. 1 երեխան` անվճար, 3-6 տ. երեխան` 5000 դր., 6-13տ. երեխան` 7000 դր.

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

  • Անվճար՝ խաղասրահ (սեղանի թենիս, բատուտ, կարաոկե), վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտեր, երեխաների սենյակ, խաղահրապարակ, կինոդահլիճ, Wi-Fi ինտերնետ, ավտոկայանատեղի
  • Վճարովի` բար-սրճարան, բիլիարդ, լվացքատան ծառայություն

Ժամանում՝ 13:00   Մեկնում՝ 11:00

ՓԱԹԵԹ 1: 4 օր / 3 գիշեր «Սոճուտ» հյուրանոցում 2 անձի համար
Արժեքը՝ 87.000դր.
Սնունդը՝ 3 անգամ
Հյուրանոցի 1 գիշերակացի արժեքը երկտեղանի ստանդարտ համարում ՝ 29.000դր.

ՓԱԹԵԹ 2: 3 օր / 2 գիշեր «Սոճուտ» հյուրանոցում 3 անձի համար
Արժեքը՝ 84.000դր.
Սնունդը՝ 3 անգամ
Հյուրանոցի 1 գիշերակացի արժեքը երկտեղանի սուպերիոր համարում՝ 32.000դր. + 10000դր.՝ հավելյալ տեղի համար

ԼՈՌԻ ԲԵՐԴ հյուրանոց

ՀՀ Լոռու մարզ, ք․Ստեփանավան

Հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ հենց կենտրոնական հատվածում: Այստեղից երևում է քաղաքային այգին իր գեղեցիկ ծառուղիներով և մանկական խաղահրապարակով, որտեղ հանգտացողները և նրանց երեխաները կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել: Հյուրանոցի բակում գործում է բացօթյա սրճարան, որտեղ կարելի է զովանալ, հանգստանալ և վայելել տարբեր ըմպելիքներ ու քաղցրավենիք: Հյուրանոցի գրեթե բոլոր համարներն ունեն պատշգամբներ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպքի Ստեփանավան քաղաքը և զբոսայգին:

Սենյակներ Սնունդ Արժեքը
Մեկտեղանի
3-անգամյա սնունդ
12000 դր.
Երկտեղանի
3-անգամյա սնունդ
28000 դր.
Երեքտեղանի
3-անգամյա սնունդ
42000 դր.
Մեկհարկանի քոթեջ / ընտանեկան քոթեջ
3-անգամյա սնունդ
48000 դր․
Մինչև 3տ. երեխան` անվճար, 3-7 տ. երեխան՝ 50% զեղչ

ԳՐԻԳ ՀԱՈՒՍ ԷԿՈ ՌԵԶՈՐԹ

ՀՀ, Լոռու մարզ, գ․ Գյուլագարակ

Գրիգ Հաուս Էկո Ռեզորթը գտնվում է Լոռու մարզի չնաշխարհիկ և զով բնության գրկում՝ որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը:
Գրիգ Հաուսը քոթեջային հյուրանոց է, որը գտնվում է Գյուլագարակ գյուղում, Դենդրոպարկից 1 կմ հեռավորության վրա։
Գրիգ Հաուս Էկո Ռեզորթի յուրաքանչյուր անկյուն գեղեցիկ է ու յուրօրինակ։

Սենյակներ Անձ Սնունդ Արժեքը
Էկոնոմ մեկտեղանի / Economy Single
1 անձ
նախաճաշ
18000 դր.
Էկոնոմ Երկտեղանի / Economy Double
2 անձ
նախաճաշ
22000 դր.
Ստանդարտ Մեկտեղանի / Standard Single
1 անձ
նախաճաշ
28000 դր.
Ստանդարտ Երկտեղանի / Standard Double
2 անձ
նախաճաշ
32000 դր․
Ընտանեկան Դելյուքս / Family Suite
2 անձ
նախաճաշ
34000 դր․
Ընտանեկան Դելյուքս / Family Suite
4 անձ
նախաճաշ
44000 դր․
Ընտանեկան Լոֆտ Դուպլեքս / Family Suite LOFT Duplex
2 անձ
նախաճաշ
50000 դր․
Ընտանեկան Լոֆտ Դուպլեքս / Family Suite LOFT Duplex
4 անձ
նախաճաշ
54000 դր․
Հավելյալ Մահճակալ
6000 դր․