ԵՂԵԳՆԱՁՈՐ

ԱՄՐՈՑ ՀՅՈՒՐԱՆՈՑ

ՀՀ, ք. Վայք, Երկրաբանների 2

Վայոց Ձորի Վայք քաղաքի բարձրադիր կետում է գտնվում Ամրոց հյուրանոցային համալիրը:
Հյուրանոցը գտնվում է զբոսաշրջային երթուղիների խաչմերուկում` Երևանից 130 կմ հեռավորությամբ` Տաթև-Գորիս-Ջերմուկ-Արցախ տանող ճանապարհին: : Այն իր հյուրերին առաջարկում է լիարժեք հանգիստ 50 անձի համար նախատեսված 21 հարմարավետ հյուրանոցային համարներում: Հյուրանոցում գործող ավանդական ռեստորանը տեղացի և օտարերկրյա հյուրերին առաջարկում է վայոցձորյան և հայկական խոհանոցի զարմանահրաշ և անուշահամ ճաշատեսակներ:

Սենյակներ ՍՆՈՒՆԴ Արժեքը
Մեկտեղանի
նախաճաշ
14000 դր․
Երկտեղանի
նախաճաշ
19000 դր.
Երեքտեղանի
նախաճաշ
23000 դր․
Ընտանեկան/Դելյուքս
նախաճաշ
26000 դր․

Փաթեթ 1: 5 օր / 4 գիշեր «Ամրոց» հյուրանոցում 2 անձի համար
Արժեքը՝ 76.000դր.
Սնունդը՝ 1 անգամ
Հյուրանոցի 1 օրվա արժեքը ստանդարտ համարում՝ 19.000դր.

Փաթեթ 2: 4 օր / 3 գիշեր «Ամրոց» հյուրանոցում 4 անձի համար
Արժեքը՝ 78.000դր.
Սնունդը՝ 1 անգամ
Հյուրանոցի 1 օրվա արժեքը ընտանեկան համարում՝ 26.000դր.

Ժամանում՝ 14.00 Մեկնում՝ 12.00

ԱՐՓԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ

ՀՀ, ք.Եղեգնաձոր, Նարեկացու փող. 8/1

«Արփա» հյուրանոցը գտնվում է Եղեգնաձորի կենտրոնում: Հյուրանոցը իր հյուրերին է առաջարկում համտեսել հայկական ճաշատեսակներ:
Հյուրերը կարող են տեսնել Վայոց Ձորի անկրկնելի գեղեցկությունը՝ ընտրելով հենց այս հյուրանոցը: Վայոց Ձորը հարուստ է բնության եվ նյութական մշակույթի բազմաթիվ բացառիկ գիտա-գեղարվեստական և ճանաչողական արժեք ունեցող հուշարձաններով: Արփա հյուրանոցը սիրով կհյուրընկալի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծանոթանալ և զմայլվել Հայաստանի հարավային տարածքով և Վայոց Ձորի մարզով:

Սենյակներ ՍՆՈՒՆԴ Արժեք
Մեկտեղանի
նախաճաշ
17000 դր․
Երկտեղանի
նախաճաշ
26000 դր.
Երկտեղանի Լյուքս
նախաճաշ
29000 դր․
Մինչև 7 տարեկան մեկ երեխան անվճար, հավելյալ անձը` 7.000 դր.

Անվճար ծառայություններ՝ WIFI ինտերնետ, ավտոկայանատեղի,
Վճարովի ծառայություններ` ռեստորան, բար, միջոցառումների սրահներ

Ժամանում՝ 14.00 Մեկնում՝ 12.00

ՓԱԹԵԹ 1: 4 օր / 3 գիշեր «Արփա» հյուրանոցում 2 անձի համար
Արժեքը՝ 78.000դր.
Սնունդը՝ 1 անգամ
Հյուրանոցի 1 օրվա արժեքը ստանդարտ երկտեղանի համարում՝ 26.000դր.


ՓԱԹԵԹ 2: 5 օր / 4 գիշեր «Արփա» հյուրանոցում 2 անձի համար
Արժեքը՝ 68.000դր.
Սնունդը՝ 1 անգամ
Հյուրանոցի 1 օրվա արժեքը ստանդարտ մեկտեղանի համարում՝ 17.000դր.

ԼՈՒՍԻ-ՏՈՒՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ

ՀՀ, Վայոց ձորի մարզ, Հերմոն համայնք

Լուսիտուր հյուրանոց-հանգստի գոտին գտնվում է Վայոց ձորի Եղեգնաձորի շրջանի Հերմոն գյուղում՝ 1720 մետր բարձրության վրա:Լուսի Տուր հյուրանոցում դուք ոչ միայն զբոսաշրջիկ եք, այլ նաև սպասված հյուր: Սա մի առեղծվածային վայր է, որտեղ կարող եք տեսնել հազարամյակների խորքից եկող զարմանալի ժայռապատկերներ։Այստեղ կարող եք վայելել ձեր հանգիստը և ծանոթանալ նախամարդու ապրելաձևին ու կենցաղին, ապշել բարձրաբերձ հզոր լեռների գեղեցկությամբ և զմայլվել այդ լեռներում ապրող ժողովրդի հյուրասիրությամբ, պարզությամբ և օգնելու պատրաստակամությամբ: 

Սենյակներ Անձ ՍՆՈՒՆԴ 01.06 -15.09
Մեկտեղանի
1 անձ
նախաճաշ
13000 դր․
Երկտեղանի
2 անձ
նախաճաշ
20000 դր.
Երկտեղանի (Նախասրահով և Պատշգամբով)
2 անձ
նախաճաշ
23000 դր․
Երկտեղանի Dbl/Twin
2 անձ
նախաճաշ
28000 դր․
Ընտանեկան Քոթեջ
5 անձ
նախաճաշ
44000 դր․
Երեք Տեղանոց
3 անձ
նախաճաշ
25000 դր․
ճաշ` 3500, ընթրիք` 3500 դր, մինչև 5տ. երեխայի սնունդն՝ ավճար, 5-10տ.՝ 50% զեղչ

Հավելյալ մահճակալ` 5.000 դր., 0-10տ. երեպաներին՝ 50% զեղչ

Անվճար ծառայություններ՝ փակ տաքացվող լողավազան /9:00-21:00/, Wi-Fi տարածքում և ինտերնետ ընդունարանում,տարածքում հեծանիվներից օգտվելու հնարավորություն,մարզասրահ, ֆիթնես սրահ,վոլեյբոլի և բասկետբոլի դաշտեր, առաջին բժշկական օգնություն,
աստղադիտակ,կայանատեղի մեքենաների և ավտոբուսների համար:

Վճարովի ծառայություններ՝ ձկնորսություն, սաունա, լողավազան /21:00-ից հետո/,
մշակութային միջոցառումներ,շրջագայություններ 4×4 ամենագնացներով, գիդի ծառայություն,
կոնֆերանսների և սեմինարների
կազմակերպում և այլն:

Ժամանում՝ 14.00 Մեկնում՝ 12.00

Փաթեթ 1: 4 օր / 3 գիշեր «Լուսի-տուր» հյուրանոցում 2 անձի համար
Արժեքը՝ 60.000դր.
Սնունդը՝ 1 անգամ
Հյուրանոցի 1 օրվա արժեքը երկտեղանի համարում՝ 20.000դր.

Փաթեթ 2: 4 օր / 3 գիշեր «Լուսի-տուր» հյուրանոցում 2 անձի համար
Արժեքը՝ 84.000դր.
Սնունդը՝ 2 անգամ
Հյուրանոցի 1 օրվա արժեքը երկտեղանի համարում՝ նախաճաշով և ճաշով 28.000դր.