ՀԱՂՊԱՏ

ՔԵՖԻԼՅԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ

ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Հաղպատ գյուղ

Քեֆիլյան հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կառույցներից մեկի՝ Հաղպատավանքի մոտակայքում: Հյուրանոցն առանձնանում է էլեգանտ ինտերյերով, Դեբեդ գետի կիրճն ուղղված հրաշալի տեսարանով: Բաղկացած է 19 սենյակից։ Առանձնահատուկ համ ու հոտով հյուրանոցի ռեստորանն էլ իր հյուրերի առաջարկում է բացառապես էկոլոգիապես մաքուր սնունդ:
Բարեհամբույր սպասարկում ,հարմարավետ համարներ,համեղ ռեստորան,ամեն ինչ արված է լիակատար հանգստի համար:

Սենյակներ Անձ Նախաճաշ
Մեկտեղանի
1 անձ
15000 դր.
Երկտեղանի
2 անձ
25000 դր.
Երեքտեղանի
3 անձ
28000 դր.
Լյուքս
3 անձ
33000 դր․

Մինչև 6տ. 1 երեխան՝ անվճար

Անվճար ծառայություններ՝ WIFI ինտերնետ, ավտոկայանատեղի

Վճարովի ծառայություններ`   ռեստորան, լվացքատուն

Ժամանում՝ 14:00   Մեկնում՝ 12:00

ԳԱՅԱՆԵ ՀՅՈՒՐԱՆՈՑ

ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Հաղպատ գյուղ

Հյուրանոցի տեղադիրքը շատ հարմար է` ներքևում փռված է Լոռվա չնաշխարհիկ ձորը, իսկ առջևում միշտ ձյունապատ Լալվարի բարձրագահ սարը: Հյուրանոցն ունի երկու եռահարկ շենք և առանձին 4 քոթեջներ, առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց համարներ, ինչպես նաև առանձին խոհանոց և բար: Համարները գեղեցիկ կահավորված են և ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով:
Հյուրանոցն ունի ավտոկայանատեղի, լվացքատուն, բացօթյա սրճարան-բար, բացօթյա և փակ  լողավազան, բիլիարդ, ինչպես նաև շախմատի սիրահարների համար` խաղատախտակ:
Հայկական ոճով կառուցված Պանդոկ-ռեստորանում հյուրերը կարող են համտեսել գյուղի էկոլոգիապես մաքուր սննդամթերքից պատրաստված ուտեստները, ինչպես նաև տեղում թխված հացը և թխվածքները: Տաք արևային եղանակին հյուրերը կարող են ճաշել ամառային տաղավարներում, որտեղ նաև մանղալ է տեղադրված:

Սենյակներ Անձ Սնունդ Արժեք
Մեկտեղանի
1 անձ
նախաճաշ
12000 դր.
Երկտեղանի
2 անձ
նախաճաշ
20000 դր.
Լյուքս
2 անձ
նախաճաշ
30000 դր.
Պրեմիում
նախաճաշ
50000 դր․
Նախագահական
նախաճաշ
60000 դր․
Քոթեջ
նախաճաշ
32000 դր․

Մինչև 5 տ. 1 երեխան անվճար, 6-11 տարեկան երեխան` 50%: Ճաշ` 3500 դր., ընթրիք` 3500 դր.

Անվճար ծառայություններ՝  լողավազան, ավտոկայանատեղի, ինտերնետ:
 Վճարովի ծառայություններ` լվացքատուն, էքսկուրսիաների կազմակերպում, բացօթյա սրճարան

Ժամանում՝ 14:00   Մեկնում՝ 12:00