Սևան-Դիլիջան-Հաղարծին-Գոշավանք-Պարզ Լիճ

Ամենասիրելի ուղղության բացահայտումներով

  • ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
  • ԴԻԼԻՋԱՆ
  • ՀԱՂԱՐԾԻՆ
  • ԳՈՇԱՎԱՆՔ
  • ՊԱՐԶ ԼԻՃ

Ամենապահանջված ուղղություններից մեկը թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում Սևան, Դիլիջանն է: Մեր առաջին կանգառը կլինի Սևանավանքը, որին հասնելու համար պետք է բարձրանանք թերակղզուց սկսվող մի քանի տասնյակ աստիճաններով: Վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո, ցանկության դեպքում, կարող եք նավարկել Սևանա լճում, որն, ի դեպ, երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է: Շարունակելով ճանապարհը՝ կհասնենք Տավուշի մարզ, որտեղ կայցելենք 10-13-րդ դարերում կառուցված Գոշավանք և Հաղարծին վանական համալիրներ: Անտառապատ լեռներով շրջապատված այս երկու նշանավոր վանքերն անշուշտ կտպավորեն Ձեզ: Հաջորդ կանգառը կլինի Պարզ լիճը, որտեղ կարող եք ժամանակ անցկացնել բնության գրկում և օգտվել լճի տարածքում առաջարկվող ծառայություններից: Տուրի ընթացքում կունենանք նաև կարճատև կանգառ Հին Դիլիջան համալիրի տարածքում. համալիրն ամբողջապես արտահայտում է 19-րդ դարի Դիլիջան քաղաքի իրական շունչը:

*Ցանկության դեպքում կարող էք իրականացնել նավարկություն Սևանում +1000դր

Արժեքի մեջ ներառված է

  • Բարձրակարգ տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն

Տուրի մեկնարկը՝ 08։30
Ամեն  շաբաթ
Տաշիր առևտրի  կենտրոնի մոտից
Տուրի տևողությունը՝ 10-11 ժ․

Մասնակիցներ

11 մեծահասակ/ 11 երեխա

Տևողություն

10-11 ժամ

Գիդի լեզու

English, Русский, Հայերեն

Կարևորագույն դրվագներ

Սեվան, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Պարզ Լիճ

ԱՄՐԱԳՐՈՒՄ

Գինը` 8,000 AMD38,500 AMD

Clear dates

ԱՄՐԱԳՐՈՒՄ

Ունե՞ք հարցեր

Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:

Սա գրավի՞չ է: Ամրագրե՛ք ձեր տուրը այսօր: