- Պրոֆեսիոնալ թիմ
- Անհատականացում
- Ինտերակտիվ
Շրջագայության երթուղի
Եթե դուք ուզում եք սիրահարվել Հայաստանին առաջին հայացքից և բացահայտել արևային երկրի գաղտնիքները, ապա այս զբոսաշրջային փաթեթը Ձեզ համար է ։ Այս ուղևորությունը ներառում է Հայաստանի առավել հայտնի զբոսաշրջային և տեսարժան վայրերը: Շրջագայության ընթացքում Դուք կարող եք ծանոթանալ հայկական մշակույթին, պատմությանը և խոհանոցին: Սա լավ հնարավորություն է ճանապարհորդել ժամանակի մեջ, վերադառնալ հեթանոսության դարաշրջան, ինչպես նաև շփվել տեղի բնակիչների հետ։
Օր 1. Ժամանում
Ժամանում: Դիմավորում օդանավակայանում: Տրանսֆեր դեպի հյուրանոց: Տեղավորում հյուրանոցում:
Զբոսանք երեկոյան Երևանում:
ՕՐ 2: Գառնի - Գեղարդ - Շրջայց Երևանում
Ուղևորվում ենք դեպի Գառնի ու Գեղարդ: Գառնու տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, որը, ինչպես ենթադրվում է, նվիրված է Արևի աստծուն: Տաճարը դեռևս 1-ին դարում հայ արքաների ամառանոցն էր: Իսկ Գեղարդավանքը կառուցվել է 12-13-րդ դարերում: Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Վերջիններս հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Վերադարձ Երևան:
ՕՐ 3. Երևան -Դիլիջան-Հաղարծին-Պարզ լիճ
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք Սևանա լիճ (ծովի մակարդակից 1900մ): Այցելում ենք 9-րդ դարի Սևանավանքը: Այնուհետև ձեզ սպասում է ուղևորություն դեպի Դիլիջան, որը երբեմն անվանում են ՙՙՀայկական Շվեցարիա՚՚: Կայցելենք Հաղարծին վանք, որը ունի 11-1դդ պատմություն: Հաջորդ կանգառը կլինի Պարզ լիճը, որտեղ կարող եք ժամանակ անցկացնել բնության գրկում և օգտվել լճի տարածքում առաջարկվող ծառայություններից:
Վերադարձ Երևան:
ՕՐ 4. Երևան-Սաղմոսավանք-Սանահին-Հաղպատ-Զարնի Պարնի
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք Արագածոտնի մարզ, որտեղ կայցելենք Սաղմոսավանք ՝ սաղմոսների վանքը, 13-րդ դարի հայկական վանական համալիր: Այնուհետև ուղևորվում ենք դեպի Լոռու մարզ, որտեղ կայցելենք Սանահին և Հաղպաը վանական համալիրներ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող մշակութային ժառանգություն: Կայցելենք նաև Զաչշրնի Պարնի քարայրային համլիր, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Լոռվա հեքիաթային բնություն:
Վերադարձ Երևան:
ՕՐ 5: Երևան-Գյումրի
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք դեպի Գյումրի: Մինչ Գյումրի հասնելը կայցելենք Հառիճ գյուղ, որտեղ կծանոթանանք Շիրակի զարդ Հառիճավանքի պատմությանը: Այնուհետև կուղևորվենք Գյումրի, ոտքով կշրջենք հայրաքաղաքի կոլորիտային փողոցներով, կայցելենք Յոթ Վերք, Սբ. Նշան, Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներ, Սև Բերդ: Քաղաքային տուրի ընթացքում կայցելենք նաև Ալեքսանդրապոլ ամրոցի ռազմական համալիրի մաս կազմող նշանավոր Սև բերդ։
Վերադարձ Երևան:
ՕՐ 6. Երևան-Խոր Վիրապ-Արենի-Նորավանք-Ջերմուկ
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք դեպի Հայաստանի հարավ: Կայցելենք Խոր Վիրապ, որտեղից բացվում է անզուգական տեսարան դեպի Բիբլիական Արարատ, Նորավանք ու Արենի գինու գործարան: Կայցելենք Արենի գինու գործարան, որտեղ կհամտեսենք անզուգական Արենի գինի: Ճամապարհը կշարունակենք դեպի Ջերմուկ:
Գիշերակաց Ջերմուկում:
ՕՐ 7. Ջերմուկ-Սիսիան
Նախաճաշ Ջերմուկի հյուրանոցում: Քաղաքային տուր Ջերմուկ քաղաքում: Ջերմուկի հանքային ջրերի ցուցասրահում՝ գալերեայում, հնարավորություն կունենանք համտեսելու տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր: Քաղաքային տուրի շրջանակներում կայցելենք նաև Ջերմուկի հանրահայտ «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժ:
Ուղևորվում ենք դեպի Սիսիան: Գիշերակաց Սիսիանում:
ՕՐ 8. Սիսիան-Տաթև-Խնձորեսկ-Շաքիի ջրվեժ
Նախաճաշ Սիսիանում: Ուղևորվում ենք դեպի Խնձորեսկ, որտեղ կվայելեք հեքիաթային բնությունը, կտեսնեք քարանձավները, ճոճվող կամուրջը ինչպես նաև կտեսնենք Մխիթար Սպարապետի գերեզմանը և 15-17 դարերի 2 եկեղեցիներ: Այնուհետև կայցելենք Տաթևի վանական համալիր, որտեղ կարող եք նստել Տաթևեր ռեկորդակիր ճոպանուղի: Տաթևի վանքի ներքևում՝ Որոտան գետի 500 մետրանոց կիրճում, կտեսնենք Հայաստանի բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը: Այս անձեռակերտ հուշարձանը ձևավորվել է հազարամյակների ընթացքում՝ ջրի և քամու անդադար ազդեցությունից։ Տուրի ընթացքում կայցելենք նաև չքնաղ Շաքիի ջրվեժ: Գիշերակաց Սիսիանում:
ՕՐ 9. Սիսիան-Սևան-Ծաղկաձոր-Երևան
Նախաճաշ Սիսիանում: Ուղևորություն դեպի Սևան: Մեր առաջին կանգառը կլինի Սևանավանքը, որին հասնելու համար պետք է բարձրանանք թերակղզուց սկսվող մի քանի տասնյակ աստիճաններով: Վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո, ցանկության դեպքում, նավարկություն Սևանա լճում, որն, ի դեպ, երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է: Մեր հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձոր քաղաքը: Որտեղ կվայելենք բնությունը, կծանոթանանք Կեչառիս վանք:
Վերադարձ Երևան:
ՕՐ 10. Ազատ օր
ՕՐ 11. Երևան-Վերնիսաժ-Էջմիածին-Զվարթնոց
Նախաճաշ հյուրանոցում: Սկզբում կայցելենք Վերնիսաժ- ազգային տոնավաճառ բաց երկնքի տակ: Այստեղ կան բազմաթիվ հուշանվերներ, որից կարող եք գնել և որպես հուշ տանել Հայաստանից: Այնուհետև կուղևորվենք Էջմիածին՝ հայոց հոգևոր կենտրոնը: Այստեղ կայցելեք Մայր տաճար (305թ.), Սբ. Հռիփսիմե (7դ.) ու Սբ. Գայանե (7դ.) եկեղեցիներ: Կայցելենք նաև Զվարթնոց տաճար:
Վերադարձ Երևան:
ՕՐ 12. Երևան-Օդանավակայան
Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան:
Մեկնում:
Տուրի արժեքը ներառում է`
Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
Բնակություն 3-4* հյուրանոցներում:
1-անգամյա սնունդ (նախաճաշ` հյուրանոցում), ռեստորաններում:
Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
Գինու համտեսում:
Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:
Տուրի արժեքը չի ներառում`
Ավիատոմսեր:
Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա):
Ոգելից խմիչքներ (բացի ծրագրում նշվածներից):
Ապահովագրություն:
Մասնակիցներ
11 մեծահասակ/ 11 երեխա
Տևողություն
12օր / 11 գիշեր
Գիդի լեզու
English, Русский, Հայերեն
Կարևորագույն դրվագներ
Երևան, Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջան, Հաղարծին, Պարզ լիճ, Սաղմոսավանք, Սանահին, Հաղպատ, Զարնի Պարնի, Գյումրի, Խոր Վիրապ, Արենի, Նորավանք, Սիսիան, Տաթև, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ, Ծաղկաձոր, Վերնիսաժ, Էջմիածին, Զվարթնոց
Գինը` 302,000 AMD – 726,000 AMD
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Անվճար չեղարկում
մինչև 24 ժամ առաջ
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:
- +374 10 540 465
- info@saravoyage.am
- ք. Երևան, Տիգրան Մեծի 18/20