Թանգարան բաց երկնքի տակ

5օր

4գիշեր

Շրջագայության երթուղի

Մենք կազմակերպում ենք շրջագայություններ խմբերի և անհատների համար արևոտ Հայաստանում: Այս տուրը հնարավորություն կտա վայելել Հայաստանն իր բոլոր գույներով:
Դուք կծանոթանաք հայկական մշակույթին, կվայելեք հիանալի բնությունն ու յուրօրինակ ուտեստները:

Օր 1. Ժամանում

Ժամանում: Դիմավորում օդանավակայանում: Տրանսֆեր դեպի հյուրանոց: Տեղավորում հյուրանոցում:

Զբոսանք երեկոյան Երևանում:

ՕՐ 2. Երևան-Սաղմոսավանք-Սանահին-Հաղպատ-Զարնի Պարնի-Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք Արագածոտնի մարզ, որտեղ կայցելենք Սաղմոսավանք ՝ սաղմոսների վանքը, 13-րդ դարի հայկական վանական համալիր: Այնուհետև ուղևորվում ենք դեպի Լոռու մարզ, որտեղ կայցելենք Սանահին և Հաղպաը վանական համալիրներ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող մշակութային ժառանգություն: Կայցելենք նաև Զարնի Պարնի քարայրային համլիր, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Լոռվա հեքիաթային բնություն:

Վերադարձ Երևան:

ՕՐ 3. Երևան-Գառնի-Գեղարդ

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորվում ենք դեպի Գառնի ու Գեղարդ: Գառնու տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, որը, ինչպես ենթադրվում է, նվիրված է Արևի աստծուն: Տաճարը դեռևս 1-ին դարում հայ արքաների ամառանոցն էր: Իսկ Գեղարդավանքը կառուցվել է 12-13-րդ դարերում: Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին։ Վերջիններս հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։

Վերադարձ Երևան:

ՕՐ 4. Երևան-Սևան-Դիլիջան-Հաղարծին-Ծաղկաձոր

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք Սևանա լիճ (ծովի մակարդակից 1900մ): Այցելում ենք 9-րդ դարի Սևանավանքը: Այնուհետև ձեզ սպասում է ուղևորություն դեպի Դիլիջան, որը երբեմն անվանում են ՙՙՀայկական Շվեցարիա՚՚: Կայցելենք Հաղարծին վանք, որը ունի 11-1դդ պատմություն: Այնուհետև կուղևորվենք Ծաղկաձոր՝ ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից մեկը: Քաղաքի ամենահայտնի տեսայրժան վայրը 11-րդ դարի եկեղեցին է՝ Կեչառիսը:

Վերադարձ Երևան:

ՕՐ 5. Մեկնում

Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան:

Մեկնում:

Տուրի արժեքը ներառում է`

Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
Բնակություն 3-4* հյուրանոցներում:
1 անգամյա սնունդ, Նախաճաշը` հյուրանոցում
Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
Մուտքավճարներ:
Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:

Մասնակիցներ

11 մեծահասակ/ 11 երեխա

Տևողություն

5օր/4գիշեր

Գիդի լեզու

English, Русский, Հայերեն

Կարևորագույն դրվագներ

Ереван, Сагмосаванк, Санаин, Ахпат, Зарни Парни, Гарни, Гегард, Севан, Дилижан, Агарцин, Цахкадзор

Գինը` 147,000 AMD290,000 AMD

Clear dates

ԱՄՐԱԳՐՈՒՄ

Անվճար չեղարկում

մինչև 24 ժամ առաջ

Ունե՞ք հարցեր

Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:

Սա գրավի՞չ է: Ամրագրե՛ք ձեր տուրը այսօր: