- Պրոֆեսիոնալ թիմ
- Անհատականացում
- Ինտերակտիվ
Շրջագայության երթուղի
Եթե դուք ուզում եք սիրահարվել Հայաստանին առաջին հայացքից և բացահայտել գունավոր երկրի գաղտնիքները, ապա այս զբոսաշրջային փաթեթը Ձեզ համար է ։ Այս ուղևորությունը ներառում է Հայաստանի առավել հայտնի զբոսաշրջային և տեսարժան վայրերը: Շրջագայության ընթացքում Դուք կարող եք ծանոթանալ հայկական մշակույթի, պատմության և խոհանոցի երանգներին: Սա լավ հնարավորություն է ճանապարհորդել ժամանակի մեջ, վերադառնալ հեթանոսության դարաշրջան, ինչպես նաև շփվել տեղի բնակիչների հետ։
Օր 1. Ժամանում
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում: Տեղավորում հյուրանոցում, որից հետո city tour Երևանում: Դուք կծանոթանաք մեր հրաշք մայրաքաղաքին ու կտեսնեք ամենահայտնի տեսարժան վայրորը. Կասկադի ճարտարապետությունը, Օպերայի ու բալետի շենքը, Կարապի լիճը, Հանրապետության հրապարակը:
Վերադարձ հյուրանոց:
ՕՐ 2: Գառնի - Գեղարդ - Շրջայց Երևանում
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Մատենադարան՝ հայոց հին ձեռագրերի թանգարան: Այնուհետև կուղևորվենք դեպի Գառնի ու Գեղարդ: Գառնու տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, որը, ինչպես ենթադրվում է, նվիրված է Արևի աստծուն: Տաճարը դեռևս 1-ին դարում հայ արքաների ամառանոցն էր: Իսկ Գեղարդավանքը կառուցվել է 12-13-րդ դարերում: Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին։ Վերջիններս հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Այստեղ կարող եք համտեսել ավանդակամ
Վերադարձ Երևան:
ՕՐ 3. Երևան-Սևան-Դիլիջան-Հաղարծին-Ծաղկաձոր
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք Սևանա լիճ (ծովի մակարդակից 1900մ): Այցելում ենք 9-րդ դարի Սևանավանքը: Այնուհետև ձեզ սպասում է ուղևորություն դեպի Դիլիջան, որը երբեմն անվանում են ՙՙՀայկական Շվեցարիա՚՚: Կայցելենք Հաղարծին վանք, որը ունի 11-1դդ պատմություն: Այնուհետև կուղևորվենք Ծաղկաձոր՝ ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից մեկը: Քաղաքի ամենահայտնի տեսայրժան վայրը 11-րդ դարի եկեղեցին է՝ Կեչառիսը:
Վերադարձ Երևան:
ՕՐ 4. Երևան-Խոր Վիրապ-Նորավանք-Արենի
Նախաճաշ հյուրանոցում:Այս տուրի շրջանակներում կայցելենք գեղեցիկ և հետաքրքիր վայրԵՐ՝ Խոր Վիրապ, որտեղից բացվում է անզուգական տեսարան դեպի Բիբլիական Արարատ, Նորավանք ու Արենի գինու գործարան: Սկզբում կուղևորվենք Խոր Վիրապ վանք որտեղ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել էր քրիստոնեության քարոզչության համար: Այնուհետև կուղևորվենք դեպի Վայոց ձոր, կծանոթանանք հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող Նորավանքի պատմությանը և կհիանանք մեր լեռնաշխարհի չքնաղ բնապատկերներով: Կայցելենք Արենի գինու գործարան, որտեղ կհամտեսենք անզուգական Արենի գինի:
Վերադարձ Երևան:
ՕՐ 5. Երևան-Վերնիսաժ-Էջմիածին-Զվարթնոց
Նախաճաշ հյուրանոցում: Սկզբում կայցելենք Վերնիսաժ- ազգային տոնավաճառ բաց երկնքի տակ: Այստեղ կան բազմաթիվ հուշանվերներ, որից կարող եք գնել և որպես հուշ տանել Հայաստանից: Այնուհետև կուղևորվենք Էջմիածին՝ հայոց հոգևոր կենտրոնը: Այստեղ կայցելեք Մայր տաճար (305թ.), Սբ. Հռիփսիմե (7դ.) ու Սբ. Գայանե (7դ.) եկեղեցիներ: Կայցելենք նաև Զվարթնոց տաճար:
Վերադարձ Երևան:
ՕՐ 6. Երևան-Օդանավակայան
Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան:
Մեկնում:
Մասնակիցներ
11 մեծահասակ/ 11 երեխա
Տևողություն
Գիդի լեզու
English, Русский, Հայերեն
Կարևորագույն դրվագներ
Երևան, Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջան, Հաղարծին, Ծաղկաձոր, խոր Վիրապ, Արենի, Նորավանք, Վերնիսաժ, Էջմիածին, Զվարթնոց
Գինը` 178,000 AMD – 350,000 AMD
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Անվճար չեղարկում
մինչև 24 ժամ առաջ
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ, և մենք ուրախ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցի:
- +374 10 540 465
- info@saravoyage.am
- ք. Երևան, Տիգրան Մեծի 18/20