Գինուն նվիրված հայաստանյան և միջազգային տոների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «Երևանի Գինու Օրերը»։
Մեծ համբավ ձեռք բերած այս միջոցառումն ամեն տարի տեղի է ունենում մայիս ամսվա առաջին ուրբաթ և շաբաթ օրերին, բայց միայն այս տարի՝ հունիսի 4-ին և 5-ին։
Այն ընդգրկելու է Երևանի գողտրիկ ու գեղեցիկ կենտրոնական մի քանի փողոցներ․ Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկներն ընկած հատվածը և Թումանյան փողոցը մինչև Փարպեցի խաչմերուկ, ժամը 16։00-ից մինչև 23։00։
Գինին սեր է, գինի խմելն՝ արվեստ, իսկ Երևանն այն վայրը, որտեղ պետք է խմել գինի:
Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն. ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և ռոզե գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի լայն տեսականիով և/կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով:
Այս տարվա նորամուծություններն են`
Նորույթ #1․
եթե չգիտեք` ինչի հետ կարելի է համադրել գինին, ապա գինու հայ լավագույն մասնագետներն իրենց վարպետաց դասերով ձեզ կփոխանցեն գինին ըմպելու գաղտնիքները: Վարպետաց դասերի 2 օրերի ժամանակացանկը, մասնագետների անուններն ու տոմսերի վաճառքը կհայտարարենք ավելի ուշ։
Նորույթ #2.
Սարյանի տուն-թանգարանի դիմաց լինելու է վարպետաց դաս-մրցույթ «Գինին և արվեստը» խորհրագրով։ Ըմբոշխնելով գինին՝ փորձելու ենք նկարել Սարյանական գույներով։
Նորույթ #3․
Այս տարի երգ ու պարն էլ է ուրիշ լինելու։ Հետ գանք ակունքներին, պարենք ու երգենք ազգայինը։ Մոտ օրերս այս մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք։Եթե այս ամենին ավելացնենք ընկերական ջերմ շրջապատ, ամառային զով (հուսանք երեկոներ, ապա այցելուների խելահեղ, անմոռանալի ու միաժամանակ մշակութային ժամանցն ապահովված է։
Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիներից օգտվելու համար հարկավոր է ձեռք բերել դրա համար նախատեսված հատուկ փաթեթ` 5000 դրամ արժողությամբ:
Փաթեթն իր մեջ ներառում է կտորե պատյան, գինու բաժակ՝ լոգոյով, տեղեկատվական գրքույկ 10 կտրոնով, ինչպես նաև զեղչի կտրոններ ներկայացված ռետորաններից օգվելու համար և այլ զեղչային անակնկալներ: Գրքույկն այս տարի իր մեջ ներառելու է տեղեկատվություն, թե որ գինեգործի մոտ տվյալ գինին քանի կտրոն է արժենալու ամբողջական բաժակի կամ համտեսի համար: Բացի փաթեթներից, առանձին վաճառվելու են լոգոյով բաժակներ՝ 1500դրամ, և կտրոններ 250դրամ արժողությամբ:
Ինչպես ասում են. «որտեղ չկա գինի այնտեղ չկա սեր», ուստի «Երևանի Գինու Օրերին» բոլորը հնարավորություն կունենան ապրել գինովցած ու գինով լեցուն սիրո մեջ: